Ազգային բանակ
Շարքային Հովհաննես Լեւոնի Սարդարյանը ծնվել է Սեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Արմատներով Մարտակերտի Սեյսուլան գյուղից է: 1997թ. տեղափոխվել եւ ապրում է Ստեփանակերտում: Ամուսնացած է, ունի Լեւոն անունով առաջնեկ: Ստեղծագործում է ինչպես երաժշտության, այնպես էլ գրականության բնագավառներում:
Հայտնի դարձած բլուրն այս դիրքից անգամ անզեն աչքով ասես ափիդ մեջ լինի, իսկ հեռադիտակով դիտարկելիս այնպիսի տպավորություն է, թե հենց այնտեղ ես կանգնած: Մեզ ու հակառակորդին բաժանում է ընդամենը 150 մետր տարածություն: Ապրիլի 2-ին այստեղ ծավալվել են ամենաթեժ մարտերը:
Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների վերլուծությունը ցույց տվեց, որ մեր բուժանձնակազմը լուրջ քննություն է բռնել: Վերջին երեք տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ զորավարժությունները, հավաքները, միջոցառումները ուղղված էին բժշկական ողջ ծառայության մարտական պատրաստականության բարձրացմանը: Մշակել էինք բժշկական ապահովման մեր մոտեցումները և հիվանդների տարհանման վերաբերյալ մեր մեթոդները: Այնպես որ՝ անակնկալի չեկանք:
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը ապրիլյան պատերազմից հետո պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Սա նրա երկրորդ պատերազմն է. առաջինի ժամանակ էլ տանկային ստորաբաժանման հրամանատար էր:
Սա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս:
Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը մեղադրանք հնչեցրեց մեր հասցեին, թե, իբր, հայկական կողմը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական միջոց՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել: Մինչդեռ սպիտակ ֆոսֆորը չեն օգտագործում բաց դաշտում, ինչը զենքի անիմաստ վատնում կլիներ: Այն հրկիզող քիմիական զենք է և սովորաբար օգտագործվում է քաղաքներում կամ տեխնիկայի կուտակումները շարքից հանելու նպատակով, իսկ թշնամին բաց դաշտում էր «հայտնաբերել» այն: