Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժվեցին մեզ վրա: Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:
Հաղթեցի՛նք:

ՀԱՎԱՏՈՎ ԼՑՎԵՆՔ, ԵՎ ՈՍՈԽԸ ԿՊԱՐՏՎԻ

Այսօր, առավել քան երբևէ, պետք է միասնական լինենք, հին ու նոր սխալներ, մեղքեր ի ցույց չդնենք, չքննարկենք, առավել ևս՝ համացանցում: Այսօր, այս պահին դա նպաստավոր չէ: Մեր օգտին չէ: Այսօր անմեղ ու մեղավոր, բոլորս, նեղացածություն ու վիրավորանք մի կողմ դրած, միավորենք մեր ջանքերը, հնարավորությունները, միջոցները և նեցուկ լինենք հայ զինվորին ու կամավորականին, որպեսզի հուժկու ու հզոր հարվածներով ոսոխը ետ շպրտվի իր նավթաորջը: Միավորվենք ու հզորանանք, որպեսզի չկորցնենք երբեմնի հզոր Հայաստանից մնացած, բռունցքի չափ փոքրացած, միակ ու անփոխարինելի այս հայրենիքը:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք: Եվ եթե ինչ-որ բան պատահի՝ չլացեք»,- սա եղել է Վիկտոր Յուզիխովիչի վերջին հեռախոսային հաղորդագրությունը՝ ուղղված իր հորը: Նա մեկն էր այն հերոսներից, ովքեր զոհվեցին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ժամանակ: Բռնցքամարտիկ էր: Սովորել էր Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցում, նվաճել էր բազմաթիվ մեդալներ, հասցրել էր Հայոց եռագույնը ծածանել միջազգային մրցաշարերում:

ԳՐԱԴԱՐԱՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ

Զինծառայողների եւ նրանց հարազատների նվիրատվությունների շնորհիվ գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասում ստեղծվել է մի բացառիկ գրադարան: Ինչպես նշում է գրադարանավարուհի Գոհար Գալստյանը՝ գրքերի ֆոնդը համալրվել է տարիների ընթացքում. բացի զինվորական ծառայությանը վերաբերող գրքերից ու ձեռնարկներից, այն հարուստ է պատմագրական եւ հայագիտական, բնական եւ ճշգրիտ գիտություններին վերաբերող գրականությամբ:

ՈՐՊԵՍ ՀՐԱՄԱՆ

Հարություն Բադալյանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկյուղած, զգուշությամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենա` անցնում է մտքովս: Այնքան վեհություն, հպարտություն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ հուզմունքից արցունքոտվում եմ: Մատով շոյում եմ երկնագույն երիզը, խաչը…

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ` ԶԻՆՎՈՐԻՆ

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զինվորին շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Հայոց բանակի քաջ ռազմիկնե՛ր
Մեր դարավոր թշնամին` հայոց օջախի կրակն ու հավատի ջահը մարելու գիշատիչ բնազդով լեցուն, ապրիլի սկզբին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Քառօրյա պատերազմում, ցուցաբերելով անձնուրաց հերոսության բազում օրինակներ, անկոտրում կամք ու վճռականություն, ջախջախիչ հարվածներ հասցնելով հորդաներին, Դուք կասեցրիք նրանց առաջխաղացումն ու սանձեցիք արյունարբու թշնամուն՝ երիցս հաստատելով հայոց զինավառ ուժի փառքը: