Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՈՀ

Երբ դիմացդ կանգնել է մեկը` պատրաստ փոքր հնարավորության դեպքում անգամ քեզ ու քո ընկերներին կյանքից զրկելու, այդ ժամին մենք ակամայից, ներքին մղումով մի կողմ ենք դնում բոլոր տեսակի պատվիրանները:

ՏԱՐԻ՝ ԴԱՐԻ ԱՐԺԵՔՈՎ

Լեյտենանտ Աշոտ Շահբազյանը ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող երիտասարդ խոստումնալից դասակի հրամանատարներից է: Զինվորները վստահում են նրան, հարգում, քանի որ բանիմաց է, աշխատասեր, բարեսիրտ:

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկում, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:

ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԸ

Մենք հաղթեցինք պատերազմը, որովհետև Մոնթեի պես զորավար ունեինք: Մոնթեի սերը հայոց հողին, հայ մարդու հանդեպ սահման չուներ: Մի ամբողջ զինված գունդ այնպիսի վստահություն չէր ներշնչում ժողովրդին, որքան մեն մի հատիկ Մոնթեի ներկայությունը:

ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայ ձյուդոյիստը հաղթել է Աթենքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում: 55 կգ քաշային կարգում Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այնուհետեւ հաղթել է վրացի Գիորգի Նիազաշվիլիին եւ Զուրաբ Կախնիաշվիլիին:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Ուրբաթ երեկոյան Քրիստոսի մարմինը գերեզման դրվելով խավարով պատեց երկինք ու երկիր, Քրիստոսի աշակերտների ու մարդկանց հոգիները, որոնք տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին, սակայն կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի մարմինը օծելու և խնկարկելու, գտնում են գերեզմանը ծածկող վեմ քարը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ:

ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Սուրբ Հարության կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել, Զատկի տոնին նախորդող Ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է: