Ազգային բանակ
Սուրբ Հարության կամ, ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել, Զատկի տոնին նախորդող Ավագ շաբաթը, Հիսուս Քրիստոսի տնօրինությունների՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և Հրաշափառ Հարության շաբաթն է:
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել:
Ֆագոտ հակատանկային համալիրն իրավամբ համարվում է տանկերի ահն ու սարսափը: Արցախյան պատերազմի տարիներին ապացուցվել է մարտի դաշտում ֆագոտի կիրառման մեծ արդյունավետությունը:
Միշտ չէ, որ զինվորը անկեղծանում և սիրտը բացում է զրուցակցի առաջ, ով էլ լինի նա` ծնող, լրագրող… Զորամասի նվագախմբի թմբկահար, շարքային Հայկ Ալթունյանի հետ իմ զրույցը հակառակն ապացուցեց՝ նա շատ շփվող, անկեղծ ու անմիջական էր:
Ի՞նչ է խաղաղությունը. տանը հանգիստ նստած հեռուստացույց դիտե՞լը, դրսում ազատ քայլող կամ որևէ տեղ չշտապող մարդի՞կ, մանկան արդար քո՞ւնը: Երբևէ առավոտյան արթնանալիս ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ էր այս գիշեր ձեր խաղաղ քնի պահապանը, կամ ո՞ւմ եք շնորհակալություն հայտնել դրա համար:
Տարիներ առաջ Նախիջևանին սահմանակից այս հենակետում հանդիպեցի կապանցի զինվոր հրաձիգ Հրայր Վարդանյանին: Ընկերները «մատնեցին», որ ստեղծագործում է ու մեկ-մեկ էլ իրենց խնդրանքով է գրում բանաստեղծություններ, որոնք ուղարկում են իրենց սիրած աղջիկներին: