Ազգային բանակ
Մեկուկես տարի առաջ` օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհվեց ավագ լեյտենանտ 25-ամյա Զորիկ Գևորգյանը: Անհավասար կռվում Զորիկը երկու տեղից վիրավորվեց. հրազենային երրորդ վիրավորումը ճակատագրական եղավ երիտասարդ հայ սպայի համար:
Վարդան ջան, տղա՛ս, ասես երեկ լիներ, որ մայրիկիդ ձեռքը բռնած առաջին անգամ մտար դասարան: Այնքան լավ փոքրիկ էիր, խելոք, ուշիմ, պարտաճանաչ, աշխատասեր… Բոլորս քեզ շատ էինք սիրում քո բարության, ազնվության, համարձակության ու ընկերասիրության համար…
Սիրելի՛ Վարդան, եղբա՛յրս, փետրվարի 5-ին դու նշելու ես ծննդյանդ 20-ամյակը: Նշելու ես զենքը ձեռքիդ, Օմարի բարձունքներում: Ծառայում ես մեր սահմանի ամենաբարդ հատվածում, պարտաճանաչությամբ, սիրով, նվիրումով եւ ամենայն լրջությամբ ես կատարում քո պարտականությունները:
Առհասարակ հայ ընտանիքում ընդունված է Նոր տարին դիմավորել տանը, սեփական օջախում, մի հարկի տակ ու միասին, տոնական սեղանի շուրջ: Կարծում եմ՝ նույնն է նաև բանակում: Քո տունը դառնում է զորամասը, զորանոցը, իսկ ընտանիքը՝ քո վաշտը, ծառայակից ընկերներդ:
Հունվարի 23-ին` Սբ. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան հայրապետական թեմի` Սբ. Սարգսի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:
Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2015թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, ոստիկանության եւ տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: