Ազգային բանակ
Հետախուզության զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 7-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Շնորհավորելով բոլոր հետախույզներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ մեծ է եղել հետախուզության դերը Արցախյան հերոսամարտի տարիներին: Մարտական գործողությունների ընթացքում հետախուզական ստորաբաժանումները պատվով են կատարել առաջադրված խնդիրները, եւ բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաեւ կերտվել մեր հաղթանակը:
Նա Զեմն է (ժամանակին ինչ-որ մեկը բանակում ի դեմս նրա «զեմլյակի» է գտել, այդտեղից էլ մականունը): Հետախույզ է` հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան, «Արիության» մեդալակիր: Մարդ, որ տասնյակ անգամներ ներթափանցել է հակառակորդի թիկունք, մարդ, որ կատարում է հրամանատարության ամենապատասխանատու առաջադրանքները, մարդ, որ անընդհատ հայտնվում է կյանքի ու մահվան սահմանագծում: Այսպիսին է հետախույզի ծառայությունը: Հետախույզից ոչ ոք ոչինչ չի կարող «կորզել», եթե միայն ինքը չցանկանա…
Երբ հրթիռահրետանային զորամասը նոր էր կազմավորվել, և Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել էր հրամանատար, մենք առիթ ունեցանք զրուցելու: Նա ասաց, որ տարբեր զորամասերից իր մոտ են հավաքվել մի քանի հարյուր զինվոր` բոլորն էլ բարդ բնավորությամբ: Երբ հարցրի, թե ինչու են բոլորը բարդ բնավորությամբ, հրամանատարի պատասխանը համոզիչ էր. «Ինչո՞ւ պետք է հրամանատարները հենց լավագույն զինվորներին ինձ տային, պարզ չէ՞, որ ուղարկել են նրանց, որոնց հետ դժվարությամբ են լեզու գտնում: Ես ուշի ուշով հետևել եմ տեղեկագրերին. գնդապետ Ալբերտ Բաղդասարյանի ղեկավարած զորամասում ծանր միջադեպեր չեն արձանագրվել այս տարիների ընթացքում: Նա աշխատել է բարդ կոնտինգենտի հետ` այդ ընթացքում զուգահեռաբար ձևավորելով սպայական կոլեկտիվ: Այսօր զորամասը լավագույններից մեկն է և՛ մարտական պատրաստության, և՛ միջանձնային փոխհարաբերությունների առումով: Ուստի, որոշեցի հենց զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ քննարկել զինվորական ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների խնդիրը:
Արցախյան պատերազմում իրենց առաջին ու դժվարին մկրտությունն ստացած հայ հետախույզները փառք ու պատվով դուրս եկան փորձությունից։ Դժվար է պատկերացնել« թե ինչ ավարտ կունենային բախտորոշ, պատմական ճակատամարտերը, եթե չլիներ հայ հետախույզի արհեստավարժ, հերոսական աշխատանքը։ Իսկ այսօր, երբ հաղթանակած խաղաղությունը հնարավորություն է տվել մեր ժողովրդին լծվելու ավուր արարումների ու ստեղծագործ աշխատանքի՝ հետախույզները դարձյալ առաջին գծում են։ Նրանց աշխատանքը այսօր էլ նույնքան դժվար է ու վտանգներով լի, նույնքան կարեւոր է ու հերոսական։ Երկրի անվտանգության երաշխավորներից մեկն էլ հայ հետախույզն է։ Նա արթուն է« երբ բոլորը քնած են։ Նա պարիսպ ու վահան է հայոց սահմաններին։ Նա զենք ու ասպար է, ուժ ու զորություն ազգի համար։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Այս համապետական կարևորագույն միջոցառման շուրջ է մեր աշխատակից Սամվել Հարությունյանի հարցազրույցը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի հետ:
Սահմանին հնարավոր է ցանկացած զարգացում: Կռիվ է. մեկը հրադադար է կոչում, որը հաճախ խախտվում է, մյուսը մի այլ անուն է տալիս իրավիճակին: Սակայն սահմանին կանգնած զինվորին այդ բնորոշումները չեն հետաքրքրում, նրանք իրենց պարտականություններն են կատարում: Սահման են պահում: Իսկ մեր սահմանագծի մեծ մասի հարևանությամբ մեր գյուղերն են, ավելին՝ անչափ մոտ թշնամու կրակակետերին: Այդպես է նաև Տավուշի տարածաշրջանի զորամասերից մեկի պատասխանատվության տեղամասում: Հենակետում ծառայություն է իրականացնում պայմանագրային սերժանտ, դիրքի ավագ Արման Նալբանդյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը: Նրանց սուրբ պարտականությունն է նաև հայ գյուղացու անվտանգության ապահովումը: Ուստի հողի աշխատավորի հետ շփումները ամենօրյա են. հետևում են, որ մերոնք սահմանված տեղանքից այն կողմ չանցնեն, պարբերաբար անվտանգության խնդիրների հետ կապված բացատրական աշխատանքներ են տանում: Եվ ամենակարևորը՝ ամեն սահմանապահ զինվոր մշտապես ջանում է ավելի կատարելագործել իր պատրաստվածության աստիճանը՝ դիմակայելու համար ամեն անակնկալ ոտնձգության: