Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Բանակ-հասարակություն գործուն և ամուր կապերը ոչ միայն հզորացրել են այս տարվա նորակոչիկների ռազմահայրենասիրական ոգին, այլ նաև բարձրացրել անձնակազմի կարգապահությունը: Այս համոզմունքին է Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի ուսումնական հրետանային դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վրեժ Հովհաննիսյանը:

Հայոց բանակին վերաբերող ամեն մի հարց, առավել եւս՝ մեր բանակի կազմավորման, կայացման եւ զորացման համար իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիների, զավակների համար մեր բանակի ղեկավարությունը, անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում լուծվեն այս տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք, լինում են հարցեր, խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում մնում են «ստվերում», եւ պաշտպանության նախարարի՝ «Բանակը բաց է հասարակության առջեւ» կարգախոսը նպաստում է այդ խնդիրների վերացմանը, որի նպատակն է օգնության ձեռք մեկնելը։ Այս առումով անշուշտ դրական է «Հրապարակ» կայքում տպագրվածը։

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ...

Լինելով ինչպես մարտական հենակետերում, այնպես էլ զորամասի ճաշարանում, տեսնելով զինվորների սննդակարգի բազմազանությունը, որակը, ճաշարանի մաքրությունը` հանդիպեցի ճաշարանի պետ, ավագ ենթասպա Հովհաննես Մանուչարյանին, խոհարարներ՝ շարքային Հայկ Հակոբյանին, Արման Խաչատրյանին, Սարգիս Առաքելյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Արթուր Եղիազարյանին, Արմենակ Ղահրամանյանին, Արտյոմ Փաշայանին, ինչպես նաև պայմանագրային խոհարարուհիներ Նուշիկ Խաչատրյանին, Օֆելյա Գրիգորյանին, Անահիտ Ջավալյանին։ Ինչպես ճաշարանի պետը, այնպես էլ զինվոր խոհարարները եղել են մարտական հենակետերում, հսկել դիրքերը և լավ գիտեն, թե որքան անհրաժեշտ է համեղ, հարուստ կալորիականությամբ սնունդը հերթապահող զինվորի համար։

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Հայ եկեղեցում ԶՈւ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ 2000թ. սեպտեմբերի 14-ին հաստատվեց «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»:

ԱՉՔԵՐՍ ՀԱՄԲՈՒՐԻՐ` ՔԵԶ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ...

Ոլորապտույտ ճանապարհից ճյուղավորվում են բարակ ճամփա-արահետները ու ձգվում դեպի լեռների գրկում ծվարած շեներն ու բնակավայրերը։ Մայր ճանապարհից սկիզբ առնող այդ ճամփաները նման են զարկերակի, որոնցով բաբախում են ժայռերին թառած գյուղերը: Պատմական Արևիք գավառ` հայոց հեթանոս ուժի և քրիստոնյա հավատի բնակավայր։ Մի՞թե այդ համատեղ ուժի զորությունից չէ, որ մշտական բախումներից, պատերազմներից միշտ դուրս է եկել հաղթանակած, պատվով։ Կարճևան, Կուրիս, Շվանիձոր, Ծիրանաձոր, Վարդանի ձոր… Գեղեցիկ, քաղցր անուններ, որոնք ապրում, շնչում են խաղաղության մեջ, որտեղ ամեն օր մայր մտնող և հրաշեկ լեռներից այգաբացի արևի հետ բնակիչներն իրենց հայացքներն ուղղում են բարձրիկ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի զինվորները։ Կանգնած են հպարտ ու աներեր։

Համաձայն ՀՀ ԶՈւ 2015թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի` մարտ-հոկտեմբեր ամիսներին անցկացվել է հրթիռային զորքերի եւ հրետանու կազմավորման տարեդարձին նվիրված համաբանակային «Կրակային վահան-2015» մասնագիտական մրցույթը, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել պաշտպանության բանակի, 1-ին բանակային զորամիավորման, Վ. Սարգսյանի անվան ՌԻ հրետանու ֆակուլտետի 1-ին խմբի զինծառայողները:

«ԳԼՈՒԽ ՉԵՄ ԳՈՎՈՒՄ՝ ՀՐԵՏԱՆՈՒ ՈՒՂՆ ՈՒ ԾՈՒԾԸ ԳԻՏԵՄ»

Ծառայում եմ սահմանամերձ զորամասում, իսկ ավելի ճիշտ՝ ծառայությունս անցնում է սահմանի բերանին` հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Լրացավ ծառայությանս մեկ տարին, իսկ սահմանային, ինչպես մենք` ուսումնականներս ենք ասում, իսկական ծառայությանս` կես տարին: Առաջին վեց ամիսը թեթև անցավ՝ առավոտյան վերկաց, ֆիզպատրաստություն, նախաճաշ ու պարապմունքներ լսարանում, զորավարժարանում, այնուհետև ճաշ, կրկին պարապմունքներ, ընթրիք, անվանականչ, քնել… Իսկ սահմանում… ՍԱՀՄԱՆՈՒՄ անգամ քնելն ու վերկացն է ուրիշ, նիստ ու կացդ է ուրիշ: Նույնիսկ քնիդ մեջ ես ծառայում, որովհետև այստեղ պատասխանատվության բեռը շատ մեծ է: