Ազգային բանակ
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հրավերով` մի հարկի տակ էին հավաքվել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Նալչաջյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, հոգեբան Դավիթ Ջամալյանը, ՀՀ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժության բաժանմունքի պետ, մայոր Տիգրան Թունյանը, բազմաթիվ զինվորական բժիշկներ: Հավաքը բավականին ներկայացուցչական էր, իսկ քննարկման թեման` հույժ կարեւոր:
Հոկտեմբերի 19-ին լրացավ 3-րդ բանակային զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, կապիտան Էդգար Ավալյանի ծննդյան 28-րդ տարեդարձը: Թեև նա չափազանց համեստ մարդ է, նման միջոցառումներ չի սիրում, բայց զորամասը՝ հրամանատար, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի գլխավորությամբ, նշեց սպայի տարեդարձն ու նրան խաղաղ ծառայություն, ընտանեկան անսահման երջանկություն և իհարկե նորանոր հաջողություններ ցանկացավ զինվորական ծառայության մեջ: Կապիտան Ավալյանի ծննդյան օրը շատ հարմար առիթ էր, որպեսզի բոլորը՝ հրամանատարներից մինչ շարքային, անկեղծորեն խոսեն նրա մարդկային ու զինվորական որակների մասին, այսինքն՝ ասեն այն, ինչի մասին սովորական օրերին, ծառայության առօրյա հարաբերությունների ժամանակ բարձրաձայն չի ասվում, չի խոսվում:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ արդեն հինգ տարի է՝ ՀՀ զինված ուժերի կազմում գործում է մի առանձնահատուկ զորամաս՝ դիպուկահարների պատրաստության դպրոցը: Այս տարիների ընթացքում զորամասում ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համար պատրաստել են մի քանի հարյուր բարձրակարգ մասնագետներ, որոնք ունակ են ամենածանր պայմաններում կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրը: Մասնագիտական դասընթացներն ավարտած զինծառայողների բարձր մարտական պատրաստության ամենավառ օրինակը թերևս այն փաստն է, որ նրանցից որևէ մեկը չի հայտնաբերվել թշնամու կողմից: Փոխարենը գրեթե բոլորն էլ մասնակցել են առաջնագծում մարտական խնդիրների կատարմանը, խոցել հակառակորդի համապատասխան թիրախները, որոնց շարքում քիչ չեն նրանց իսկ դիպուկահարները:
Մենք զինվորի ոգին բարձրացնելու խնդիր չունենք, ընդհակառակը, այն զսպելու խնդիր ունենք: Հենց իրավիճակը մի քիչ լարվում է, մեր զինվորականները` թե՛ սպաները, թե՛ պայմանագրայինները, թե՛ ժամկետայինները, առյուծ են դառնում: Ես համոզված եմ` եթե պատերազմ եղավ, նորից ենք հաղթելու եւ ոչ միայն ոգու, այլեւ մեր պատրաստվածության շնորհիվ: Այս ընթացքում հակառակորդից չորս անգամ քիչ ենք կրակ վարել, զինամթերք կիրառել, բայց յոթ անգամ ավելի դիպուկ ենք եղել:
ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հասցեագրված բազմաթիվ նամակներում քիչ թիվ չեն կազմում զինվորական հոսպիտալում ծառայող բժիշկներին ուղղված երախտագիտության խոսքերը:
Եվ ահա գնում ենք հերթական նամակի հետքերով: Նամակագիրը շնորհակալական ջերմ խոսքեր էր գրել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, բ/ծ կապիտան Արման Հակոբյանի մասին:
Երիտասարդ բժիշկը գերազանցությամբ ավարտել է ռազմաբժշկական ֆակուլտետը, 2005-2008թթ. կլինիկական օրդինատուրան անցել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ անոթային վիրաբուժության բաժանմունքում, այնուհետեւ՝ որպես բուժկետի պետ, ծառայել է հատուկ նշանակության զորքերում, ապա ծառայության անցել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժության բաժանմունքում:
ՀՀ ԶՈՒ միակ անոթային վիրաբույժն է:
Մեր որդին` Հովսեփ Ամրամյանը, հայրենիքի զինվոր է ու իր նման հազարավոր երիտասարդների հետ պահպանում է մեր հողն ու ջուրը: Մինչեւ մեր որդու բանակ գնալը բանակը մեզ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, իսկ հիմա բանակը նաեւ մեր որդին է, ու բանակի հետ կապված, բանակին վերաբերող ամեն լուր ասես մեր սրտի, մեր հոգու միջով է անցնում:
Սիրելի՛ Լեւոն, երկու օրից ծննդյանդ օրն է: Դու արդեն հասուն տղամարդ ես, այնքան հասուն, որ նաեւ քեզ են վստահել հայրենիքի պաշտպանի բարդ ու պատասխանատու, միաժամանակ հպարտություն ու վստահություն ներշնչող նվիրական գործը: Այս տարի առավել արժեւորվում է քո ծննդյան օրը նաեւ այն իմաստով, որ դու այն դիմավորում ես հայոց բանակում, մարտական ընկերներիդ հետ՝ դպրոցում ու հայրենի օջախներում նախնյաց ոգեղեն դասերը սերտած քաջազուն այն տղաների, ովքեր քեզ պես սիրով ու պատասխանատվությամբ ամիսներ առաջ են զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: