Ազգային բանակ
Համոզվելով «թղթե շերեփի» անարդյունավետության մեջ, տեսնելով, որ մեծ տերությունները, որոնց օգնությանն է ապավինում հայ ժողովուրդը, իրեն պաշտպանելու ցանկություն և նպատակ չունեն, Խրիմյան Հայրիկը ժողովրդին երկաթե շերեփով պայքարելու կոչ է անում: Մասնավորապես՝ Կ. Պոլսում իր կարդացած քարոզում ասում է. «Ժողովո՛ւրդ Հայոց, անշուշտ լավ հասկացաք, թե զենքը ինչ կրնար գործել ու կը գործե, ուրեմն սիրելի և օրհնյալ հայաստանցինե՛ր, գավառացինե՛ր, երբ Հայրենիք վերադառնալու լինեք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև` մեկ-մեկ զե՛նք առեք և դարձյալ զենք. ժողովու՛րդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո՛ վրա դիր, քո՛ խելքին և բազկին ուժ տուր, մարդ ինքնիրմեն պետք է աշխատի, որ փրկվի»:
Նոր եմ ծանոթացել դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ, պայմանագրային Գեղամ Ղազիյանի հետ: Առաջին հայացքից Գեղամը սովորական զինվորական է՝ մյուսներից ոչնչով գրեթե չտարբերվող. միջին հասակ ունի, ամուր կազմվածք, հաճելի դիմագծեր ու ժպտուն աչքեր: Քսանհինգ տարեկան կլինի կամ մի քիչ ավելի մեծ է: Դաշտային նոր համազգեստով է, զենքն էլ պահել է այնպես, ինչպես երդման ժամանակ զինվորն է պահում… Բայց, այնուամենայնիվ, ինձ համար նա յուրահատուկ է… Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ հինգ տարի է՝ դիրք է պահում, հինգ տարի է՝ ծառայում է «Եղնիկներում»… Նա մարդու, զինվորի՝ գիշերները չքնող տեսակն է. զենքը ձեռքին կանգնած սպասում է, սպասում ու սպասում… Եվ նրա սուր, անթարթ հայացքը հակառակորդի հենակետերին է ուղղված… Նմանների համար ամուր ոտնատեղը դիրքն է…
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 15-ից 18-ը «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվեցին ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակներից մեկի զորավարժությունները: Համաձայն ՆԱՏՕ-ի սահմանած պահանջների՝ ստուգվեց ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը:
Մառախուղ էր, մի քանի մետր էր տեսանելիությունը: Մարտական հերթափոխը կատարվել էր 16:00-ին, և արդեն 10-15 րոպե սահմանագոտու տվյալ հատվածի պատասխանատուն ես էի՝ շարքային Հայկ Հակոբյանս: Առաջին անգամ չէի դիրքեր բարձրանում, իմ ամեն անգամվա պարտականություններն էի կատարում և ներքուստ հանգիստ էի: Խրամատում կանգնած մտորում էի: Մտքովս հազար ու մի բան էր անցնում՝ կարո՞ղ է արդյոք հակառակորդը առաջխաղացման փորձ կատարել տվյալ տեղանքում, նման բան նկատելիս ի՞նչ է պետք անել և այլն: Մառախուղը մի փոքր հետ քաշվեց: Դիտարկում էի կատարում և զմայլվում գեղեցիկ բնությամբ. ամպի քուլաները կախվում էին լեռների գագաթներից, ապա դանդաղ իջնում դեպի ձորակը, մեկ էլ սրընթաց շարժվում էին տարբեր ուղղություններով, խառնվում իրար, անթափանց շղարշով պատում հսկա լեռը: Նման գեղեցիկ ներդաշնակություն շատերը միայն ֆիլմերում են տեսել:
Սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը, ՊՆ զորքերի բնակավորման և կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ Մհեր Խալաթյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մի խումբ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեցին ՊՆ «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարան: Պաշտպանության նախարարը ուղեկցող խմբի հետ եղավ առողջարանի բոլոր բաժանմունքներում, 2014թ. շահագործման հանձնված ցեխաբուժարանում, ճաշարանում զրուցեց հանգստացողների հետ, ծանոթացավ հանգստի, բուժման, ժամանցի համար նախատեսված պայմաններին: Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը համապատասխան վարչությունների պետերին բազմաթիվ հանձնարարականներ տվեց:
Հեռվից նկատում եմ ակնարկիս հերոսներին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ֆիզպատրաստության և սպորտի ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանին, նրա միջնեկ որդուն` լեյտենանտ Արթուրին՝ ՌԴ բարձրագույն ռազմական ուսումնարանի նախկին կուրսանտին, եւ ընտանիքի ամենափոքրիկին` հնգամյա Արտյոմին: Զինվորականներ են նաեւ Արմեն Հովհաննիսյանի ավագ որդին` Արան, որ դասակի հրամանատար է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, եղբոր որդին՝ Դավիթը, որ կամովին մեկնել է առաջնագիծ:
Այս նկարում ժպտում է զինվոր թոռնիկս` Սպարտակը: Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում: Հուզմունք, հպարտություն խառնվել են իրար: Սեպտեմբերի 23-ին լրանում է թոռնիկիս 19-ամյակը: Սպարտակ ջան, ծնունդդ շնորհավոր: Բոլոր հարազատները սրտանց շնորհավորում են:
Քեզ, բանակային ընկերներիդ խաղաղ ծառայություն ենք մաղթում եւ բարի վերադարձ հայրենի օջախ: Թող մեր բոլոր զինվորների համար օրը լույսով եւ ժպիտով բացվի: