Ազգային բանակ
Արդեն մի քանի շաբաթ է՝ նորակոչիկները կապի ուսումնական զորամասերից մեկում սովորում են զինվորական կենցաղի տարրերն ու առանձնահատկությունները: Ամիսներ անց նրանք, որպես գրագետ կրտսեր հրամանատարներ, իրենց մարտավարամասնագիտական հմտությունները կկիրառեն այլ զորամասերում։
Մեր այցելության պահին հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հինգ կիլոմետր վազք վարժությունն էր կատարում։ Նրանց շարքում էին նաև այն երկու կին զինծառայողները, որոնց պիտի հանդիպեինք, զրուցեինք այդ օրը։ Երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են, երկուսն էլ ատեստավորման ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն են արձանագրել։
Բարձր լեռնային գոտում, դահուկասպորտի տարրերով հագեցած մարզումներ են իրականացնում ռազմաուսումնական բարձրագույն հաստատության կուրսանտները։ Այս մարզումները եռօրյա դասընթացի ընդամենը մի մասն են։
-Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր առջև դրված խնդիրների կատարմանը, քանի որ մեր թիկունքում մեր ընտանիքներն են: Մեզ թիկունքն է ուժ տալիս, որ մենք ավելի պատասխանատու և զգոն կատարենք մեր առջև դրված խնդիրները: Այստեղ շատ հերոս տղաներ են կանգնել, և ինձ համար այստեղ կանգնելն ուղղակի հպարտություն է,- ասում է մեր առաջին զրուցակիցը՝ ժամկետայի զինծառայող Սմբատ Բեջանյանը:
Փոքր-ինչ կաշկանդված, սակայն մեծ պատրաստակամությամբ նորակոչիկները հետևում են վերադաս հրամանատարների ցուցումներին, անում առավելագույնը՝ վարժությունները ճշգրիտ կատարելու համար։ Ուսումնական ստորաբաժանման սպաներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում՝ զինվորական երդմանն ընդառաջ նորակոչիկներին շարային քայլքի կարգն ու զենքի գործածման հմտությունները փոխանցելու համար։