Ազգային բանակ
Հայրենական Մեծ պատերազմում մեր հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին էր նվիրված հանդիսավոր միջոցառումը, որը տեղի ունեցավ փոխգնդապետ Վանո Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Ազարյանի բացման խոսքից հետո հնչում է ՀՀ պետական օրհներգը: Գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանը և Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հ. Սահակյանը կտրում են հուշարձանի ժապավենը:
Ասում են` երբ մարդու ձեռքն անդամահատում են, նա դեռ երկար ժամանակ զգում է նրա կարծեցյալ գոյությունը: Կորցնելով Արեւմտյան Հայաստանը, անդամահատել են մեր աջ բազուկը, եւ մենք ընդմիշտ զգալու ենք այդ անվերադարձ կորստի ցավը…
Նոր բազուկ չի աճի, բայց մենք սովորեցինք կռվել ձախ բազկով նույնքան վարպետորեն, կատաղի, վրիժառու սրտի ամբողջ ավյունով:
Անցած տարվա մայիսի 25-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ փոխգնդապետ Գարիկ Բալայանը: Այդ նույն օրը շարքային զինվոր Արմեն Սաղյանը` անտեսելով կրակահերթերի տարափը՝ նետվեց բաց դաշտ եւ դուրս բերեց իր հրամանատարի մարմինը:
Զինվորը ներկայացվել է Արիության համար մեդալի: Պարգևը հերոսին կհանձնվի Մայիսի 9-ին:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի հրամանատարությամբ ապրիլի 25-ին մեկնեց Մոսկվա` նախապատրաստվելու և մասնակցելու 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված` ցուցադրվող նոր զինտեխնիկայի և անձնակազմի թվաքանակի առումով աննախադեպ զորահանդեսին:
Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:
«Բարի գալուստ մեր ընտանիք». ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի մատույցներում փոքրիկ հողաթմբի վրա այս գրությունը միանգամից կենդանություն, ջերմություն է հաղորդում ինձ շրջապատող ամայությանը: Զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը պատմում է, որ մարտական դիրքը վտանգավորներից է, օր չկա, ավելի ճիշտ՝ ժամ չկա, որ հակառակորդը չխախտի հրադադարի ռեժիմը, հետո էլ թվարկում է, թե քանի անգամ են հակառակորդի հետախուզական խմբերը այս ուղղությամբ ներթափանցման փորձեր արել եւ ամեն անգամ ձախողել.
Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին հարավային զորամասերից մեկում էի, որտեղ զրույցները սպաների, զինվորների, պայմանագրայինների, երկրապահ կամավորականների հետ բազմաթիվ հարցեր էին շոշափում, սակայն տալիս էին մեկ պատասխան` մեր ուժը մեր միասնության մեջ է: Եվ վերնագիրն էլ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Վ. Քոչարյանի հետ մեր զրույցի վերջին նախադասությունն էր.
-Պետք է միասնական լինենք եւ միասնակամ,- ասաց հարգարժան գնդապետը: