Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՒՍՈՒՑԻՉԸ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանի հետ «Հայ զինվորի» զրույցը` «ՈՒՍՈՒՑԻՉԸ» վերտառությամբ, բազում արձագանքների է արժանացել ոչ միայն զինվորականության, այլեւ հասարակության կողմից:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Իմ սիրելի Էդուարդ, լրացավ քո 20-ամյակը, և դու այսօր քո տարեդարձը նշում ես հայրենիքի սահմանները պաշտպանելով:
Զավա՛կս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը` սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է հրճվանքով, որ դու քո պարտքը հայրենիքի հանդեպ կատարում ես ամենայն լրջությամբ, սիրով ու նվիրումով:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ

Կին է մեր հերոսը` փոքրամարմին, նուրբ դիմագծերով, խոշոր եւ թախծոտ աչքերով, պարզ հայացքով մի կին: Դժվար է անգամ պատկերացնել, որ նա տղամարդուն հավասար ծառայություն է իրականացնում հատուկ նշանակության ստորաբաժանումում:

ՄԱՐՏԻ 5-Ը ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՝ մարտի 5-ին, ավանդույթի համաձայն Երկրապահ կամավորականները ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդավայր, շնորհավորեցին Սպարապետի ծնողներին, հարազատներին ծննդյան 56-ամյակի առթիվ, եղան Սպարապետի տուն-թանգարանում, որից հետո ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է. ՁԵՌՆԱՄԱՐՏ

Ձեռնամարտին խորապես տիրապետող մարզիկները սովորաբար մարզումը սկսում են ներհայեցումից (մեդիտացիա): Դա օգնում է կենտրոնանալ, հոգեբանորեն պատրաստվել մարզումին:
ՁՄ-ի հնարքները պահանջում են բավականին ճկունություն, ուժ և արագություն (և՛ մկանային, և՛ մտավոր): Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճիշտ նախավարժանքին:

ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ուսուցման եւ դաստիարակության գործընթացները հնարավոր չէ առանձնացնել, դա մի ամբողջություն է: Ուսուցումը սովորողի եւ սովորեցնողի փոխհարաբերություն է: Պարզապես պետք է հրաժարվենք հարց-պատասխան սպառված մեթոդից եւ շեշտը դնենք խմբային քննարկումների, բանավեճերի, այսինքն՝ ինտերակտիվ ձեւի վրա: Նմանօրինակ դասերի ընթացքում սանը սովորում է լսել, խոսել, ձևակերպել միտքը, կարծիքը, տեսակետը, սովորում է հանդուրժել, զարգացնում է վերլուծելու ունակությունը, եզրահանգումներ է անում, ձեւավորում է մի շարք անձնային որակներ, սոցիալական հմտություններ: Նա դաստիարակվում է: Բանավիճային դասերը թույլ են տալիս սովորողներին նաեւ ձերբազատվել բարդույթներից:

ԾԱՌԱՅԻ՛Ր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ

Մեր թոռնիկը՝ շարքային Մարտուն Մանասյանը, ծառայում է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Եվ բոլորս, իրար գլխի հավաքված, ուզում ենք մեր սրտից, մեր հոգուց բխած խոսքը հասցնել նրան: