Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Այս օրերին, երբ սահմանին լարված է իրավիճակը, երբ մեր զինվորները ոչ միայն զենքով, այլ նաեւ բազկի ուժով կարողացան անարգ թշնամուն արժանի հակահարված տալ, հենց այս օրերին սեղանիս հայտնվեց հայոց բանակի կապիտան Գեւորգ Վարդումյանի «Ձեռնամարտի ձեռնարկը»:
Ի՞նչն է մղել հայոց բանակի սպային նման դժվարին, բայց անպայմանորեն անհրաժեշտ՝ մարտ վարելու ձեռնարկ հեղինակելու:

ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

Հակառակորդը մտնում է մեր հողը 30 հոգանոց խմբով, 14-ն սպանվում են, ու դեռ ադրբեջանցիներն իրենց 14 զոհերին հետ են տանում: Ես վստահ եմ, որ մերոնք պարզապես թույլ են տալիս, որ նրանք տանեն իրենց զոհերին: Այս մարդասիրությունն ինձ պարզապես զարմացնում է: Ես երբեք առաջինը հարձակվելու կոչ չեմ արել, ես ասում եմ՝ եթե նրանք մեզ հարվածում են, մենք պիտի ռազմական գործողությունները տեղափոխենք հակառակորդի տարածք և, ինչու ոչ, նաև դիրքեր վերցնենք: Չեմ հասկանում` միջազգային չափանիշները միայն մե՞զ համար են:

ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ

1994 թվականն էր: Նոր էինք ավարտել դպրոցը, ապագայի ծրագրեր էինք կազմում: Մի օր էլ մեր դասարանի տղաներից մեկն ասաց, որ ուզում է զինվորական դառնալ: Իմացանք, որ բացվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը՝ հետագայում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, և առաջին ընդունելությունն է հայտարարվել: Ընկերս՝ Էդոն, գերազանց ֆիզիկական պատրաստվածություն ուներ, դպրոցում էլ լավ էր սովորում: Այնպես որ, հաջողությամբ հանձնեց բոլոր քննությունները և դարձավ ռազմական ինստիտուտի առաջին կուրսանտներից մեկը: Ուսումն ավարտելուց հետո ծառայեց տարբեր զորամասերում՝ սահմանային և թիկունքային: Այժմ նա արդեն գնդապետի կոչում ունի, բարձր պաշտոն է զբաղեցնում: Բայց, անկախ ամեն ինչից, նա մնում է նույն մարդը, որին ճանաչել ենք դպրոցական նստարանից: Մնում է նույն մեր Էդոն:

ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

Անցած ուսումնական տարին բավական հաջող էր փոխգնդապետ Ս. Պողոսյանի մոտոհրաձգային զորամասի համար: Գլխավոր խնդիրը՝ պետական սահմանի պահպանությունը, իրականացվեց առանց լուրջ միջադեպերի, Գլխավոր ռազմական տեսչությունն ընդհանուր առմամբ գոհ մնաց կատարած ստուգումներից, առաջընթաց արձանագրվեց բացասական երեւույթների դեմ տարվող կանխարգելիչ աշխատանքներում: Սահմանի պահապաններն արդեն քննարկել են ընթացիկ տարվա մարտավարական խնդիրները, որոնք նախանշված են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ԶՈւ անձնակազմին ուղղված 2015թ. տարեմուտի ուղերձում, եւ հակառակորդի կողմից իրավիճակի սրման յուրաքանչյուր դեպքի կտրվի չափազանց խիստ ու վճռական պատասխան:

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Հունվարի 28-ին` Ազգային բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միության երեք տասնյակից ավելի անդամներ, ոստիկանության նախկին և ներկայիս աշխատակիցներ, ՀՀ Նախագահի և պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեցին կառավարական և գերատեսչական մեդալներով, որոնք հանդիսավոր պայմաններում նրանց հանձնվեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միության շենքում: Նախկին հատուկջոկատայիններից չորսը` Անուշավան Հայրապետյանը, Հարություն Հակոբյանը, Սմբատ Գրիգորյանն ու Աշոտ Մկրտումյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալով:

ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ

Երկնավո՜ր հոգի,
Ոգի՜ շնչավոր.
Չեմ ուզում ճչալ` անկմամբ ավարտված,
Չեմ ուզում անձուկ ձայն տալ, ձայն առնել`
Առ քեզ լայնաբաց ներկա անցյալից…

ՏԱՆԿԱՅԻՆ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՈՒԺՆ ՈՒ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ

Կապիտան Միհրան Ոսկանյանը մարզահամերգային համալիրում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Նրա հրամանատարությամբ գործող տանկային վաշտը 2014 թ. ամփոփիչ քննությունների ժամանակ բարձր ցուցանիշ է արձանագրել կրակային պատրաստությունից եւ մեքենավարումից:
Ծառայակից ընկերները ուղղված հարցիս` ինչպիսի՞ն է երիտասարդ կապիտանը, ինչո՞վ է աչքի ընկնում, գրեթե նույն պատասխանը տվեցին` «Նրա ուժը եւ թուլությունը տանկն է…»: Միհրան Ոսկանյանին հանդիպեցի մեքենայական պարկում, բարեւեցի եւ միանգամից հարցրի` «Ինչո՞ւ տանկ… »: Անկեղծ պատասխանեց՝ «Տանկն ընդգծում է իմ կարեւորությունը…»: