Ազգային բանակ

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը զինված ուժերում նոր թափ է հավաքում: Ժամկետային զորակազմի մի մեծ խումբ ծառայությունը նոր կարգավիճակով շարունակելու որոշում է կայացրել: Պայմանագրային ծառայության անցնելու ճանապարհին ժամկետայինները պարտադիր պետք է անցնեն ուսումնական լրացուցիչ շրջան՝ ատեստավորմանը պատրաստ լինելու և բարձր աշխատավարձ ստանալու համար:

Բուժծառայության փոխգնդապետ Կառլեն Ազատյանը նյարդավիրաբույժ է, իրականացնում է տարբեր բարդության վիրահատություններ: Զինվորական բժիշկն արդեն քսան տարի զինված ուժերում է: Մասնագիտական և ծառայողական ուղին սկսել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից։ Երկար ուսանողական ճանապարհ, վեց տարի հիմնական դասընթացի կուրսեր, այնուհետև օրդինատուրա։

Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորումը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Հրամանատարի ուղեկցությամբ գնում ենք մարտական դիրքեր: Ճանապարհին խոսքուզրույցի առանցքում դիրքային ծառայությունն է։

Արդեն 32 տարի ոչ մի նշանակալի միջոցառում և գերատեսչական արարողություն չի անցնում առանց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի:

Պաշտպանության նախարարության համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնելու և զինծառայողների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության սպաները տարբեր զորամասերում անցկացրել են մեթոդագործնական պարապմունքներ: