Ազգային բանակ
Ինչպիսի՞ն էր անցնող տարին զինվորների համար, ի՞նչ սպասելիքներով են նրանք ոտք դնում նոր՝ 2015 թվական, ի՞նչ են բարեմաղթում իրենց ծառայակիցներին. փորձեցինք պարզել պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինվորներից:
Մոտենում է Ամանորը և կրկին բոլորի շուրթերին սկսում է հոլովվել ժողովրդական հայտնի խոսքը` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կընթանա ամբողջ տարին»:
Այո՛, այդպես է, բայց քչերին է բախտ վիճակվում դիմավորել գալիք տարին լեռներում, ամպերից վերև` թշնամուն այնքան մոտ, որ երբ զենքը ուսիդ կանգնած ես ամուր քո լեռներում` քեզ զգում ես և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես այնքան հզոր, Աստծուն այնքան մոտ:
Այդ սակավաթիվ երջանիկներից մեկն էլ ես եմ:
Ընթացիկ տարին հայկական բանակի համար թեև լարված էր, բայց նաև հաջողակ,- ամփոփելով անցնող տարին` դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում զինծառայողների ծնողների ու հարազատների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ 2014 թվականի վերջնական ամփոփումը կլինի հունվարին` Բանակի տոնի կապակցությամբ:
Ըստ ԼՂՀ ՊԲ հրամանատարի` Ղարաբաղյան հիմնահարցն արդեն լուծված է, ժամանակի ընթացքում հակառակորդը այդ փաստը ստիպված կգիտակցի, երբ Ադրբեջանում կսթափվեն և իրողությանը ճիշտ գնահատական կտան:
Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականները հանձնելով` նախարարն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների ու կեցության պայմանները մշտապես բարելավվելու հարցը, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստեց, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարանով:
Ուղիղ մեկ ամիս է, ինչ հայ խաղաղապահների ստորաբաժանումը իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Ո՞րն է խաղաղապահ ստորաբաժանման առաքելությունը, ինչպե՞ս են նրանք հարմարվել տեղանքին, ի՞նչ բարդության խնդիրներ են իրականացնում, ի՞նչ յուրահատկություն ունի տվյալ ռազմակայանը:
«Հայ զինվոր» թերթի թղթակից կապիտան Շուշան Ստեփանյանը զրուցել է խաղաղապահ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ: