Ազգային բանակ
«Ձեր որդին ժամանել է մեր զորամաս: Որոշ ժամանակ է պետք, որ նա ընտելանա բանակային կյանքին եւ ստանա առաջին տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են զինվորներին: Բանակը նրան ապահովում է համազգեստով, լավ սնունդով, հարմարավետ կացարանով եւ բժշկական ծառայությամբ: Օժանդակեցե՛ք նրան նաեւ ձեր հավատով եւ ուշադրությամբ: Գրե՛ք նրան որքան հնարավոր է հաճախ: Նամակ ստանալը զինվորի համար մեծ ուրախություն է: Եթե տանը հաճելի իրադարձություն է տեղի ունենում, անպայման գրեք այդ մասին: Եթե դուք հպարտանում եք ձեր զինվորով, գրեք նրան այդ մասին: Թող նա վստահ լինի, որ ամենուր իր հետ եք:
Միշտ հիշեք, որ դուք նույնպես մեր զինված ուժերի մի մասն եք կազմում, դուք ոգեշնչման եւ խանդավառության բանակն եք: Ձեր զինվորին այդ զգացումներով տոգորված նամակներ ուղարկեք, եւ դրանով դուք կօգնեք ե՛ւ նրան, ե՛ւ մեզ»:
Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարին, ազգային բանակի ավանդույթների զարգացմանը և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:
Օրերս կապի զորամասերից մեկում անցկացվեց կապի մասնագետների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը: Լավագույնի կոչմանն արժանանալու համար միմյանց հետ մրցեցին հրամանատարաշտաբային մեքենաների հաշվարկները և կապի դասակի հրամանատարները:
Զինվորի պատրաստությունը մեր երկրի առաջնահերթ խնդիրներից է: Այն սկսվում է դպրոցում և շարունակվում բանակում՝ զինվորական ծառայության տարբեր փուլերում: Զինվորները զենք կրելու, մարտական խնդիր կատարելու իրավունք վաստակում են քրտնաջան աշխատանքով: Այսօր բացառվում է, որ անհրաժեշտ մասնագիտական պատրաստություն չանցած անփորձ զինվորն ընդգրկվի մարտական ստորաբաժանման կազմում, առավելևս՝ մասնակցի սահմանի պահպանությանը: Զինվորի կայացմանը միտված կարևոր առաջադրանք են կատարում առաջնագծի զորամասերում գործող նախապատրաստական գումարտակները:
«Փորձ և մասնագիտական հմտություն. սրանք են այսօրվա բանակայինին ներկայացվող պահանջներից երկուսը, որ օգտագործում ենք մեր զինվորների հետ»,- ասում է զորամասի գումարտակներից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Վարդևանյանը: 20 տարուց ավելի է, ինչ աշխատասեր մայորը հայկական բանակում է, ուրախանում է ամենօրյա բանակի ձեռքբերումներով ու խորապես ցավում ամեն մի կորստով:
Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունը ամենասրբազանն է, և ճշմարիտ հերոսները նրանք են, ովքեր մեծագործում են և առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ: Մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք, իսկ այսօր էլ մեր հաղթանակած բանակի զինվորները պատվով շարունակում են իրենց հայրերի ու եղբայրների սրբազան գործը` պաշտպանելով արյան գնով նվաճված խաղաղությունը: