Ազգային բանակ
2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Գալիք զորակոչին առավելագույն արդյունավետություն և որակ ապահովելու համար իրականացրել ենք մի շարք միջոցառումներ: Քաղաքացիների շրջանում բացատրական-քարոզչական աշխատանքով և քաղաքացիների զինվորական հաշվառման ու կցագրման աշխատանքների կազմակերպվածությամբ պայմանավորված՝ ձմեռային զորակոչին կկարողանանք հնարավորինս խուսափել զորակոչային ռեսուրսի կորստից և ժամանակին լուծել զինակոչիկների բուժման խնդիրները:
Ձմեռային զորակոչին առաջին անգամ զինակոչիկները կանխարգելիչ պատվաստումներ կստանան զորակոչից առաջ, ինչը հնարավորություն կտա հարմարվելու շրջանն անցկացնել ավելի հանգիստ պայմաններում և առանց բարդությունների:
Համաձայն ջոկի 2014 թվականի ուսումնական տարվա ամառային ուսումնական փուլի պատրաստության պլանի՝ գնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ մեր երկրի հյուսիսարևելյան սահմանները պահպանող զորամասի հրետանային ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 26-ից ներգրավվեցին ճամբարային հավաքների մեջ, որոնց հիմնական նպատակը հրետանային ստորաբաժանումների վաշտային վարժվածության կատարելագործումն ու տեղանքում մարտին հնարավորինս մոտ իրավիճակներում անձնակազմի մասնագիտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական որակների ամրապնդումն է: Օրական ութժամյա դաշտային պարապմունքները միաժամանակ նպաստում են պետ-ենթակա, ինչպես նաև զինվոր-սպա հարթությունում փոխադարձ վստահության ամրապնդմանը, քանի որ բոլորն էլ ապրում են նույն վրանում, ուտում միևնույն ճաշը, օգտվում հանգստի միևնույն պայմաններից համաչափ:
Ազգային բանակում անցկացվող մասնագիտական մրցումները լավ հնարավորություն են զորատեսակների ստորաբաժանումների ու առանձին զինծառայողների համար բացահայտելու և ցուցադրելու իրենց կարողությունները, հաստատելու գիտելիքների հարստացման ուղղությամբ տարվող խմբակային և անհատական աշխատանքների (ինքնապատրաստության) կարևորությունը: Գարնանն սկսվող ներզորամասային մրցումներով պայքարն ավարտվում է աշնանը՝ հմտությունների ու գիտելիքների կուտակման լավագույն ժամանակաշրջանում:
Շատ անգամ եմ մտածել` հայրենիքի կարոտը դարերով բերնեբերա՞ն է գալիս, թե՞ մեր արյան մեջ է: Ծնվածս օրվանից գիտեմ, որ մի բուռն է միայն ինձ ու ինձ նման հայերին բաժին հասել, բայց կարոտի մի տեսակ կա, որ ոչ մի բառով չես բացատրի. որտեղի՞ց է ծնվել, ինչպե՞ս է մեջս մտել…
Պատերազմից հետո ցանկացած պետություն դեռ երկար ժամանակ վերքերն է բուժում: Արդեն խաղաղ պայմաններում վերականգնվում են տնտեսական և արդյունաբերական ենթակառուցվածքները: Պատերազմական շրջանի դժվարություններն արագ մոռացվում են, հասարակությունն ամեն ինչ անում է բնականոն կյանքի վերադառնալու համար: Միայն մի հանգամանք է խանգարում գործընթացի լիարժեք իրագործմանը՝ մարտական գործողությունների թատերաբեմ դարձած, ինչպես նաև թիկունքային տարածքներում ականների և պայթուցիկ նյութերի առկայությունը: Ականները արագ տեղադրվում են, դժվարությամբ հայտնաբերվում և վնասազերծվում: Մարտական գործողությունների ավարտից տարիներ հետո էլ այդ ականները պայթում են, քաղաքացիական անձանց կյանքեր խլում կամ հաշմանդամ դարձնում: Գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը մնում է անմշակ՝ զրկելով գյուղացիներին ապրուստի միջոցներից:
Հուլիս-օգոստոս ամիսներին թշնամու կողմից սանձազերծված դիվերսիոն-խափանարար գործողությունների հորձանուտում հայտնվեցին նաև մեր երկրի հյուսիսարևելյան սահմանները: Հայ դիրքապահների հմուտ գործողությունների արդյունքում թշնամին տվեց մի տասնյակից ավելի սպանված, նույնքան էլ վիրավոր: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր զինուժը իր կազմակերպվածությամբ, բարոյահոգեբանական ու մարտական պատրաստության վիճակով գերազանցում է թշնամուն և սահմանի ողջ երկայնքով ի զորու է կանխելու ցանկացած ոտնձգություն: