Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՅՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՄ...»

«Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու… Լա՛վ մնացեք»։ Սա քո ֆեյսբուքյան վերջին գրառումն է։ Դու հրաժեշտ էիր տալիս։ Ոչ ոք չգիտեր, որ դու հրաժեշտ ես տալիս։ Չգիտեինք։ Այլապես… Ես կկտրեի ամենաերկար ճանապարհը, կգայի քեզ մոտ, կնստեի կողքիդ… Կփորձեի հասկանալ քո բոլոր խոսքերի բոլոր տողատակերը, մտապահել բոլոր մանրուքները… աչքերիդ գույնը կպահեի աչքերիս, որ հետո մի ամբողջ կյանք մաքրվեի դրանց լույսով, արիանայի… որ հետո մի ամբողջ կյանք վերծանեի մարդավայել ապրելու քո պատգամը։

ԱՐՁԱԳԱՆՔ

Այս օրերին, երբ հակառակորդը խափանարար գործողությունների մի քանի փորձ կատարեց և չարաչար պատժվեց, մեր ժողովուրդը` Հայաստանից և սփյուռքից, իրենց գոտեպնդող, քաջալերող, թեւավորող խոսքով ամուր թիկունք եղավ հայ սպային ու զինվորին` ցույց տալով, որ բանակն ու ժողովուրդը միասնական են ու համախումբ: Լավագույն ապացույցը օգտատերերի աննախադեպ այցելություններն են մեր ֆեյսբուքյան էջ` 145,000 անգամ, միաժամանակ և թողած մեկնաբանությունները` 856:

Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետեւելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարեւան երկրի նշված ոլորտի պատասխանատուները հակված են ոչ այնքան ներկայացնելու առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան ցանկալին մատուցելու իրականի փոխարեն:
Մինչդեռ իրողությունն ունի հետեւյալ պատկերը.

ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ՝ «ԱՐՃԻՃԻ ԼԵԶՎՈՎ»

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանում մնում է լարված: Կան հատվածներ, օրինակ` հյուսիսարևելյան, որտեղ ադրբեջանցիներն սկսել են ավելի շատ կրակել հայկական գյուղերի, դաշտերում աշխատող մարդկանց վրա, իսկ ԼՂՀ շփման գծում սովորական են դարձել դիվերսիոն գործողությունները: Հարցն այն չէ, թե մեր ստորաբաժանումներն ինչպե՞ս են պատասխանում կամ պատժում հակառակորդին, և վերջնական հաշվով ո՞ր կողմն է ավելի շատ տուժում, զոհեր տալիս:

ԼՐԱԳՐՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ

Ես չգիտեմ, թե երբ և ով է եղել այն առաջին զինվորականը, որը պարգևատրվել է մեդալով կամ կրծքանշանով, չգիտեմ նաև, թե ով է եղել առաջին պարգևատրողը, բայց փաստ է, որ զինվորականները մեդալներով պարգևատրվել և պարգևատրվում են առանձին դեպքերի, սխրագործությունների կամ էլ օրինակելի ծառայության ու վարքագծի համար:Վստահ եմ, որ աշխարհի և ոչ մի բանակում վախկոտությունը խորհրդանշող որևէ տարբերանշան կամ խորհրդանիշ գոյություն չունի և զինվորական համազգեստին ոչինչ այնքան շուք ու հմայք չեն հաղորդում, որքան մեդալն ու շքանշանը:

ՆՎԻՐՈՒՄՈՎ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼԵՑՈՒՆ ԿՅԱՆՔ

Լրացավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանի պետ, պահեստազորի գնդապետ Գևորգ Միսակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Ռազմական ինստիտուտի անձնակազմի անունից շնորհավորում ենք մեր սիրելի հոբելյարին՝ մաղթելով ամուր առողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու հայրենանվեր իր գործունեությունը: