Ազգային բանակ
…Անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու, և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները։ Այն զինծառայողները, ովքեր կանցնեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից։
Հատուկ գնդի կազմում է սկսել իր մարտական ուղին ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Աշոտ Արամայիսի Մարտիրոսյանը, որն օրերս դարձավ վաթսուն տարեկան և պատրաստվում է համալրել պահեստազորայինների շարքերը: Առաջ անցնելով նշեմ, որ նա Հատուկ գնդի այն զինվորներից է, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում երբևէ չեն ներկայացրել առողջական, անձնական, ընտանեկան կամ այլ պատճառաբանություններ` ազատվելու գնդի հերթական ելքերից ու ռազմերթերից, և բացառիկ պարտաճանաչությամբ միշտ գտնվել է իր տեղում, մասնակցել է բոլոր մեծ ու փոքր ճակատամարտերին, պաշտպանական ու տարածքների ազատագրման, հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին:
Օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ մասնակցեց Ղրղըզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014 – Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հավաքին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղըզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը:
Զինվորի լեզուն, նրա հոգեբանությունը չհասկացող սպան երբեք հրամանատար չի՛ դառնա: Այս խոսքերը լսել եմ Արցախյան պատերազմի բովով անցած հայտնի զորավարներից մեկի շուրթերից: Դրանք մեխվել են հիշողությանս մեջ և դուրս չեն գալիս: Ահա մոտ երկու տասնամյակ ամեն անգամ այս կամ այն հրամանատարի հետ զրուցելիս առաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինձ համար թևավոր դարձած այս խոսքերն են` «Զինվորի լեզուն հասկանո՞ւմ եք»: Սպայի համար այս չափազանց կարևոր հատկանիշն է, որ լավ հրամանատարին տարբերում է վատից, որ նրան բարձրացնում ու հարգելի է դարձնում անձնակազմի աչքում…
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ զինվորակենտրոն բանակ ստեղծելու ջանքերը ապարդյուն չանցան։ Եվ արմատապես փոխվեց սպա-զինվոր փոխհարաբերությունների տրամաբանությունը։ Զինվորին սպայից բաժանող ինչ-որ կարծր անջրպետ քանդվեց։ Հոգեբանական շրջադարձ եղավ։ Զինվորը դարձավ բանակի ամենակարևոր արժեքը։
Հայաստանի ԶՈՒ պատվո պահակային վաշտը պատասխանատու առաքելություն է իրականացնում` մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելով օտարերկրյա նախագահների ու հյուրերի առջև: Առաջին հայացքից նրանց ծառայությունը շատ հեշտ և գրավիչ է թվում: Մենք տեսնում ենք միայն փայլուն, կոկիկ համազգեստով, անթերի տեսքով վարժ և հմուտ գործողություններ կատարող զինծառայողների: Սակայն իրականում այդ արտաքին հանգստությունն ու փայլը երկարատև և տքնաջան աշխատանքի, ամենօրյա լարված պարապմունքների արդյունք է: