Ազգային բանակ
Համալսարանում սովորելու տարիներին մի սփյուռքահայ, ավելի ստույգ՝ բեյրութցի համակուրսեցի ունեի՝ Հակոբ Էսքիջյան: Մարդամոտ, ընկերասեր, ասող-խոսող տղա էր: Նա անցյալ դարի յոթանասունականների կեսերին Բեյրութում տեղի ունեցած մահմեդականների և քրիստոնյաների կռվի ժամանակ եղել էր հայկական թաղամասերի պաշտպանների շարքերում, վիրավորվել էր, կորցրել ձախ ոտքի կեսը: Հանրակացարանի երկրորդ հարկի նրա սենյակը բանասիրականի ուսանողների հավաքատեղին էր: Մենք ակնածանքով էինք լսում այդ պատերազմի մասին Հակոբի պատմությունները: «Ամեն ինչ տեսել եմ, անգամ սևամորթ հայ, միայն հայ օդաչու չէի տեսել, այն էլ հայրենիք գալուց տեսա: Պատկերացնում եք՝ Կիպրոսում բարձրացանք ինքնաթիռ ու տեսանք՝ օդաչուները հայերեն են խոսում, հայեր են, խենթացել էի, ուրախությունից լաց էի լինում:
Հայոց զինուժի հրետանու կրտսեր հրամանատար-մասնագետների պատրաստման հիրավի հզոր դարբնոց է դարձել հրետանային ուսումնական զորամասը, որի հրամանատարի պարտականությունները անցած ուսումնական տարում ստանձնեց գնդապետ Ա. Պետրոսյանը: Հեշտ բան չէ հինգ տարի անընդմեջ բանակի ուսումնական զորամասերի մեջ ճանաչվել լավագույնը: Ի դեպ, բանակի Պատվադրոշը մեկ անգամ էլ մշտական գրանցում է ստացել այս զորամասում: Եվ ահա հրամանատարությունը լիահույս է կրկնելու պատվաբեր հաջողությունը:
Արթիկ քաղաքի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար: Մեծ ու փոքր Մանթաշից, Սարալանջից ու Գետափից, Լուսակերտից ու Արևշատից, Նահապետավանից ու Նոր Կյանքից, Սպանդարյանից ու Գեղանիստից հարազատների ուղեկցությամբ գալիս են նորակոչիկները, նախ ներկայանում զորակոչի պատասխանատուներին, այնուհետև բժշկական հանձնաժողովին` վերջին հետազոտություններն անցնելու:
«Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզախափանարար ներթափանցման փորձը: Հայկական առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, պատճառելով ադրբեջանական կողմին առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր, հետ շպրտել ելման դիրքեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որից հետո ի հայտ եկան նոր մանրամասներ։ Հակառակորդը կրկին գործել է իր, այսպես կոչված, մոտ 40 «գերարհեստավարժների» միջոցով։
Զինվորական դառնալուս հարցում էական դեր է խաղացել հայրս: Երբ դպրոցն ավարտեցի, մի օր հայրս կանչեց ու ասաց. «Տղա՛ս, ցանկությունս է, որ դու զինվորականի գործն ընտրես, մեր երկրին ու ժողովրդին պիտանի մարդ դառնաս»: Հորս այս մեկ նախադասությունը բավական եղավ, որպեսզի ես ընտրեի զինվորականի դժվարին, բայց անչափ պատվաբեր մասնագիտությունը: Նույն տարում ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմական վարժարան. որի երկրորդ սերնդի շրջանավարտներից եմ: Առաջին մի քանի օրերն էին դժվար. առավոտյան վերկաց, հագեցած ու խիտ օրակարգով պարապմունքներ, մարզումներ, վազք… Հոգիս բերանս էր գալիս: Ինչեւիցե, աստիճանաբար ընտելացա, վարժվեցի, եւ ամեն ինչ մտավ իր բնականոն ընթացքի մեջ: Հետագայում ուսումս շարունակեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի օդադեսանտային ֆակուլտետում:
Որդիս զինվոր է, կրտսեր սերժանտ: Ամեն օր, ամեն ժամ մտքերիս առանցքում զինվոր որդիս է… Մինչեւ որդուս բանակ գնալը բանակն ինձ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, հիմա բանակը նաեւ իմ զավակն է, ու բանակի հետ կապված ամեն լուր իմ սրտի, հոգու միջով է անցնում: Վերջերս զինվորների ծնողներին հնարավորություն ընձեռվեց այցելելու իրենց որդիների ծառայավայր: Ես էլ գնացի: Չեմ կարող չխոստովանել՝ անչափ տպավորված եմ. զորամասում կարգուկանոն էր տիրում՝ կանաչապատ բակ, մաքուր եւ կոկ շարահրապարակ ու մարզահրապարակ: