Ազգային բանակ
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկն անցկացրեց ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» զորավարժություն, որի նպատակը ստորաբաժանման կարողությունների գնահատումն էր և գործընկեր երկրների զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ բրիգադի փոխգործակցելիության և օպերատիվ համատեղելիության հնարավորությունների ցուցադրումը։
-Հաճախ են աղջիկներն ասում՝ սիրում եմ զինվորական համազգեստը… Միայն համազգեստը սիրելով, բնականաբար, զինվորական չես կարող դառնալ. սպայական փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն ու հարթ է՝ զինվորականի մասնագիտությունը դժվարին, բայց պատվաբեր առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ սեր ու նվիրում:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունն ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ և հուշագրի ստորագրմամբ: Սկզբնապես այն կոչվել է Բանակի հոգևոր ծառայություն:
Ուսումնական զորամասերում մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների նոր հոսքի պատրաստության գործընթացը։ Ծրագիրը լայն ճանաչում ունի արդեն, երիտասարդներին առաջարկում է գրավիչ և մրցունակ պայմաններ։ Շատերն են ցանկանում զինծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ կառավարության սահմանած կարգով դառնալ պայմանագրային զինծառայող, օգտվել սահմանված բոլոր արտոնություններից, ստանալ բարձր աշխատավարձ։ Բացի այդ, ատեստավորման և մարտական հերթապահության դեպքում նրանց կտրվի նաև հավելավճար։
Զորամասում հատուկ նշանակության ստորաբաժանումների հագեցած պարապմունքներ են: Ժամկետային զինծառայողները մարտավարամասնագիտական հմտություններն են կատարելագործում: Փորձառու սպաները պարապմունքներից առաջ հրահանգավորում են զինվորներին, ավագ ընկերոջ պես աջակցում իրենց փորձով, խորհուրդներով: