Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է

Որդիս զինվոր է, կրտսեր սերժանտ: Ամեն օր, ամեն ժամ մտքերիս առանցքում զինվոր որդիս է… Մինչեւ որդուս բանակ գնալը բանակն ինձ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, հիմա բանակը նաեւ իմ զավակն է, ու բանակի հետ կապված ամեն լուր իմ սրտի, հոգու միջով է անցնում: Վերջերս զինվորների ծնողներին հնարավորություն ընձեռվեց այցելելու իրենց որդիների ծառայավայր: Ես էլ գնացի: Չեմ կարող չխոստովանել՝ անչափ տպավորված եմ. զորամասում կարգուկանոն էր տիրում՝ կանաչապատ բակ, մաքուր եւ կոկ շարահրապարակ ու մարզահրապարակ:

ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻՆՔ ՄԵՐ ԴՐՈՇԻ ՊԱՏԻՎԸ

Վերջերս Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում կայացած ռազմական անգլերենի օլիմպիադային մասնակցեց նաև ՀՀ ՊՆ զինծառայողների թիմը: Մեր հյուրն է ՀՀ ՊՆ թիմի ղեկավար, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային ֆակուլտետի դասախոս, գնդապետ Մնացական Խաչատրյանը:

ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ` ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ

Մասնագիտություններ կան, որոնց արժեքը, նշանակությունը հնարավոր չէ սահմանել, դրանք անգնահատելի են ցանկացած մարդու համար: Այդպիսին է բժշկի մասնագիտությունը, որ կոչված է պահպանելու մեկ այլ մարդու առողջությունը, անհրաժեշտության դեպքում՝ փրկելու կյանքը: Կրկնակի պատասխանատու է զինվորական բժշկի մասնագիտությունը: Զինվորական բժիշկը հոգ է տանում զինվորի` հայրենիքի պաշտպանի առողջության պահպանման մասին: Խաղաղ և պատերազմական իրավիճակում նրա մասնագիտական պատրաստվածությունից, հոգատար վերաբերմունքից է կախված հիվանդ կամ վիրավոր զինծառայողի շուտափույթ ապաքինումն ու շարք վերադառնալը:

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՍԵՄՅՈՆ ԽՈՐԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ զինված ուժերի փորձառու մարտական զինվորականներից մեկը՝ գեներալ-մայոր Սեմյոն Խորենի Հակոբյանը։
Սեմյոն Խորենի Հակոբյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 1-ին: Ավարտելով դպրոցը. ընդունվել և ավարտել է ՌԴ Ռյազանի զինվորական ուսումնարանը և ծառայության է նշանակվել ՌԴ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում: 1981-1983թթ. ծառայել է Աֆղանստանում:

ՍՐԲԱՏԵՂԻ` ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

2014 թ.-ի մայիսի 31-ին ՀՀ արևմտյան սահմանի մարտական հենակետերից մեկում կատարվեց սուրբ մատուռի օրհնության կարգ: Սուրբ մատուռի կառուցումը, Վայքի զորամասի հրամանատարության և հոգևոր սպասավորի տնօրինությամբ, նախաձեռնել էր կրտսեր սերժանտ Ա. Ստամբուլցյանը: Շինարարական աշխատանքներին իրենց անշահախնդիր մասնակցությունն էին ունեցել նաև հենակետի բոլոր զինծառայողները:

ՍԻՍԻԱՆՑԻՆ ԼԱՎ ԳԻՏԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՐԳԸ

Սիսիանի տարածքային զինկոմիսարիատը, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի գլխավորությամբ, միշտ էլ հաջողությամբ է կատարել զորակոչի առաջադրանքները, սակայն տարեցտարի պլանները փոխվում են, խնդիրները և դրանց շուրջ առաջացող մտահոգությունները՝ շատանում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ կապիտան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, լինելով բնիկ սիսիանցի, ամբողջությամբ տիրապետում է բանակի համալրման, տարածքի սոցիալ-տնտեսական, մարզամշակութային, ժողովրդագրական խնդիրներին և սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ ինչպես առաջիկա զորակոչի կազմակերպման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների, այնպես էլ հարակից այլ հարցերի մասին:

ՄԱՔԱՌՈՒՄԻ ԵՎ ՆՎԻՐՈՒՄԻ ՏԱՐԻՆԵՐ

«Երբ գիշերը գլուխդ կը դնես բարձին ՝ մտածէ թէ ինչ ես ըրած այդ օրուայ ընթացքին քո ազգի համար»,- սա եղել է մեծ հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ապրելու բանաձևը, որն այսօր իբրև պատգամ որդեգրել են նրա անունն ստացած զորամասի սպաներն ու զինվորները:
Անդրանիկ Օզանյանի անունը կրող առանձին մոտոհրաձգային գունդը նշեց իր կազմավորման 18-րդ տարեդարձը՝ մաքառումի ու նվիրումի տարիներ, որոնք հայոց բանակի պատմության լուսավոր էջերից են: