Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ կատարված ամենածանր ու զարհուրելի ոճրագործություններից է:
Համաշխարհային պատերազմը պատեհ առիթ համարելով` Օսմանյան Թուրքիան գործի դրեց հայության բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը` հայ ժողովրդին պատճառելով անլուր տառապանքներ, մարդկային ու նյութական ահռելի կորուստներ:

ՎԱՇՏԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է

Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը 2013թ. արդյունքներով հաղթեց ԶՈՒ «Լավագույն տանկային զորամաս» մրցույթում և երկրորդ անգամ անընդմեջ տիրացավ փոխանցիկ Պատվադրոշին։ Հաջողությունն օրինաչափ էր և սպասելի։

ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ Է, ԶԻՆՎՈՐԸ` ԿՈՒՇՏ

Մեր այցելած սահմանամերձ զորամասում (հրամանատար, փոխգնդապետ Ս. Մինասյան) ժամանակին է իրականացվել նյութատեխնիկական, իրային, պարենային միջոցների պաշարների համալրումն ու պահեստավորումը, ըստ հաստատված ժամանակացույցի կազմակերպվել և իրականացվել են դրանց թարմացման աշխատանքները: Զորամասում զգալիորեն բարելավվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների թիկունքային ապահովումը: Սննդամթերքով դիրքերի ապահովումը կատարվում է ըստ ժամանակացույցի: Զորքին տրվող բավարարման մեջ հիմնականում պահածոյացված սննդամթերք է, ինչը պահպանվում է հատուկ սննդի համար նախատեսված չժանգոտվող պողպատե արկղերի մեջ: Մարտական հենակետեր հաց, ջուր, սնունդ և այլ նյութական միջոցների տեղափոխումը կատարվում է կենտրոնացված կարգով:

ՎԱՐՊԵՏԸ

…2013թ. վերջն էր: Վաղուց չէի եղել պաշտպանության նախարարության ճաշարանում: Ընդարձակ սրահում ոչինչ չէր փոխվել, բայց նորության շունչ կար, այն ասես ավելի լուսավոր էր դարձել: Խոհանոցային հատվածում, որ ճաշասրահից տեսանելի է, մշեցու հաղթանդամ երևույթով, բարեհամբույր, ժպտուն դեմքով, ձյունաճերմակ խալաթով ու գլխարկով, ասես Լապլանդիայից հենց նոր ժամանած Ձմեռ պապ խոհարարն ինչ-որ հանձնարարություններ էր տալիս աշխատող կանանց: Ամենաուշագրավը ձյունաճերմակ արտահագուստի թևքի վերնամասում աչքի զարնող հայոց Եռագույնն էր: Մտածեցի, որ սրահի պայծառությունը հենց Եռագույնից է ճառագում: Երբ աշխատող կանանցից մեկին հարցրի խոհարարի անունը, հետաքրքիր պատասխան տվեց. «Մենք նրան Վարպետ ենք ասում»:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ մայոր Արեգ Վարդանյանը ներկայացնում է փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ զորամասի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյան։
Մարտական հերթապահություն, դիրքապահ ծառայություն՝ զգոնություն, աչալրջություն, արժանապատվություն, կամք, խիզախություն և ի վերջո սեր հայրենիքի, հողի, ծննդավայրի նկատմամբ։
Դո՛ւ ես հայրենիքի վահանը, սուրը, աչքը, ամրոցը, հա՛յ զինվոր։

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՏԻՎ Է

Զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Սեդրակ Հովհաննիսյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր: Մե՛րթ անձրև է, մե՛րթ ձյուն: Սակայն հոնին ծաղկել է ու աչք է շոյում իր դեղին տերևներով:
-Մեր կողմերում ուրիշ է բնությունը, – ասում է մայոր Ս. Հովհաննիսյանը,- այստեղի բնությունը շատ ավելի գեղեցիկ է:
– Իսկ ո՞րն է ձեր ծննդավայրը, – հարցնում եմ մայորին:
-Սպիտակի Խնկոյան գյուղը: Դպրոցից հետո սովորել եմ Ռուսաստանի Դաշնության ռազմաինժեներային ակադեմիայում: Վերադառնալով՝ ծառայության եմ անցել սահմանային զորամասում` նախ որպես դասակի, այնուհետև վաշտի հրամանատար: Ամուսնացած եմ, ունեմ տղա և աղջիկ: Արժանացել եմ «Անբասիր ծառայության համար» 1-աստիճանի մեդալի:

ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Գաղտնիք չէ, որ ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը մեծապես կախված է արագ, ճիշտ ու ժամանակին ախտորոշումից։ Ուստի և մենք որոշեցինք նախ այցելել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի ռադիոլոգիական բաժանմունք։
Բժշկական պրակտիկայում ռադիոլոգիական տվյալները գործածվում են ախտորոշման նպատակով՝ պարզելու մարդու օրգանիզմի անատոմիական փոփոխությունները։ Դրանց շնորհիվ հայտնաբերվում են նաև գաղտնի ընթացող հիվանդությունները (քաղցկեղ), սիրտ-անոթային խնդիրները, ախտորոշվում են առաջնային և մետաստատիկ ուռուցքները…