Ազգային բանակ
Մեր բոլոր զորամասերը պետք է միշտ մարտունակ լինեն, միշտ պատրաստ՝ իրականացնելու մարտական գործողություններ: Հրամանատարները պետք է միշտ ի վիճակի լինեն ինքնուրույն ղեկավարելու ստորաբաժանումները՝ լիարժեք կատարելով մարտական խնդիրները: Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում մենք կռվել, հաղթել ենք փոքր ստորաբաժանումներով և այդ մարտավարությունը պետք է պահպանենք, զարգացնենք: Դրա համար էլ աշխատում ենք, որքան հնարավոր է, կատարելագործել ջոկերի (հաշվարկների), դասակների, վաշտերի և մարտկոցների հնարավորությունները: Հասկանալի է, որ այդ օղակներում, որոնք զորամասի հիմքն են, ծառայությունը կատարում են երիտասարդ սպաները, և մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք աճեն, կայանան, ձեռք բերեն ինքնավստահություն: Հենց դրա համար էլ օգնելուց, ուղղություն ցույց տալուց բացի, նրանց տալիս ենք նաև ինքնուրույն աշխատելու հնարավորություն:
Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում…
Ձեր որդին արդեն զինվոր է, հայրենիքի պաշտպան…
Հիմա բացել եք լուսանկարների ալբոմն ու… ժպտում եք, թախծում, հուզվում…
Կարծես երեկ էր, որ խաղալիք հրացանով խաղում էր ու ձեզ էլ պարտադրեց իր համար զինվորական հագուստ գնել, իսկ հիմա արդեն զինվորական համազգեստով է։
Կարծես երեկ էր, երբ ծնկներին հազար քերծվածք՝ եկավ տուն, բայց մի կաթ արցունք չթափեց։ Երե՞կ չէր, որ փորձում էր թաքցնել աչքի տակի կապտուկը՝ կռվել էր բակի տղերքի հետ…
Մայոր Խորեն Մկրտչյանը ղեկավարում է փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի ականանետային դիվիզիոնը՝ կարևոր մի ստորաբաժանում, որի հրամանատար նշանակվելու համար, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունենալուց զատ, պետք է ոչ միայն կարգապահ, կիրթ սպա լինել, այլեւ գործին անմնացորդ նվիրված մարդ:
Տարիների հետևողական աշխատանք ու քրտնաջան ծառայություն, անքուն գիշերներ, տագնապներ… Անշուշտ, հնարավոր չէ ծառայությունն առանց այս ամենի:
Կարգապահական վաշտի գործունեությամբ պայմանավորված՝ կտրուկ նվազել է կանոնադրական խախտումների թիվը, իսկ իրավապահ մարմինների հետ կազմակերպվող համատեղ միջոցառումների շնորհիվ բարձրացել է զինծառայողների իրավական պատրաստվածության մակարդակը: Նման դրական տեղաշարժ արձանագրեց գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա, կապիտան Աշոտ Սարգսյանը
Ինչպես յուրաքանչյուր գործընթաց, բանակաշինությունը նույնպես հարուստ է զվարճալի իրադարձություններով, իրական ու մտացածին պատմություններով, մանրապատումներով, հումորով ու անեկդոտներով։ Ընդ որում, դրանք ստեղծվում են առանձին զորատեսակների զինծառայողների կողմից ու վերաբերում են տվյալ բնագավառի իրադարձություններին ու մարդկանց։
Ներկայացնում ենք մանրապատումներ ինժեներասակրավորային զորատեսակից։
Երեկոյան զրուցում էի զինվորներից մի քանիսի հետ: Անկեղծ խոսակցությունը ոգևորել էր տղաներին: Երբ արդեն ուշ էր, ու նրանք գնացին քնելու, մտածում էի, որ, այնուամենայնիվ, հայրերի ու որդիների հավերժական հակադրության մեջ որդիները միշտ ճիշտ են: Մենք՝ մեծերս, նրանց հետ քիչ ենք շփվում, զրուցում ու բնականաբար նրանց լավ չենք ճանաչում: Ինձ զարմացրել էր երիտասարդ տղաների խորը, հիմնավորված հայրենասիրությունը, ավելին` հայրենապաշտությունը, զարմացել էի ազգային արժեքների նկատմամբ նրանց անկեղծ նվիրվածության համար, հրամանատարի հետ, թեկուզ կյանքի գնով, ցանկացած ռազմական առաջադրանք կատարելու նրանց պատրաստակամության, և բանակի հրամանատարության խոսքի, յուրաքանչյուր բառի նկատմամբ ունեցած անկեղծ հավատի համար: Չէ՛, նրանք շատ ավելի լավն են, քան մենք պատկերացնում ենք:
Ռազմական ոստիկանության հետ համատեղ աշխատանքի, ինչպես նաև զինծառայողներին իրավական ակտերի ճիշտ մատուցման և դրանց կատարման հետևողական վերահսկության շնորհիվ զինված ուժերում նկատելի է կանոնադրական խախտումների թվի նվազում: 2013 թվականին այսպիսի դրական միտումներ են գրանցվել գնդապետ Կարեն Առստամյանի հրամանատարությամբ գործող զորամասում: