Ազգային բանակ
Ռազմական ոստիկանության հետ համատեղ աշխատանքի, ինչպես նաև զինծառայողներին իրավական ակտերի ճիշտ մատուցման և դրանց կատարման հետևողական վերահսկության շնորհիվ զինված ուժերում նկատելի է կանոնադրական խախտումների թվի նվազում: 2013 թվականին այսպիսի դրական միտումներ են գրանցվել գնդապետ Կարեն Առստամյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
Խոհարարուհի Արմինե Հայրումյան. -Սիրելի՛ ծնողներ, հանգիստ կացեք, ձեր տղաների մայրն էլ, տատն էլ, տո հենց հայրն էլ, պապն էլ ես եմ, ոնց թե՝ ինձ չլսե՞ն, շերեփը տեսնում եք… մի աման էլ ճաշ կլցնեմ…
Իմ որդին է ինձ ուժ տալիս հիմա։ Նա իմ սրտի մեջ է, իմ երակներում։ Որդիները չեն կարող լքել մայրերին։ Ես պիտի Արմենին արժանի մայր լինեմ։ Գիտեք, հիմա մեռնելը շատ հեշտ է ինձ համար, ապրելն է դժվար… Ես գիտեմ հանուն ինչի ապրել։
Օրերս զինկոմիսարիատից թոշակ ստանալիս պատահաբար հանդիպեցի տիկին Ալլային։ Գրկախառնվեցինք, միմյանցից հարցուփորձ արեցինք։ Ուրախացա, երբ իմացա, որ մինչև հիմա ծառայում է մեր հարազատ զորամասում։ Նա այնպիսի հրճվանքով էր պատմում զորամասից, իր աշխատանքից, կարծես հենց նոր էր սկսել ծառայությունը։ Ես Ալլային շատ վաղուց գիտեմ։ Նա պատերազմի ժամանակ եղել է մեզ հետ՝ Հորադիզում, երբ մեր հրամանատարն էր Միքայել Գրիգորյանը։ Ալլան միշտ բարի էր մեր հանդեպ և միշտ հյուրասիրել է մեզ իր եփած համով ճաշերով։ Մայրական հոգատարությամբ լվացել է մեր հագուստը, մոր նման հոգատար եղել։ Նա մեր այն հերոսուհի մայրերից է, որոնք ապրում են լուռ, աննկատ և իրենց վաստակի համար երբեք չեն ակնկալում պարգև ու գնահատանք…
Մարտական խնդրի անթերի կատարմանը, անշուշտ, նպաստում են մի շարք գործոններ, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում զինծառայողի ֆիզիկական պատրաստությունը: Այդ է պատճառը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախանշած բարեփոխումների ուղեգիծը ՀՀ ԶՈՒ-ում նախևառաջ առնչվում է զինծառայողների առջև դրված ամենադժվարին մարտական խնդիրների՝ սահմանված ժամկետում անթերի կատարմանը, որն էլ իր հերթին սերտորեն կապված է նրանց ֆիզիկական պատրաստության հետ: Ինչ խոսք, առանց ֆիզիկական պատրաստության բարձր մակարդակի ապահովման ռազմական գործի որևէ հաջողության մասին խոսելն ավելորդ է:
Մարտի 20-ից 21-ը կայացավ հրշեջ ծառայության արտահաստիքային պետերի հավաք, որը նախաձեռնել էր ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչությունը: Երկօրյա միջոցառմանը, որի նպատակն էր փորձի փոխանակումը հաստիքային և արտահաստիքային հրշեջների միջև, մասնակցեցին մի քանի տասնյակ սպաներ ու ենթասպաներ:
Զինվորական ծառայության մեջ չկան մեծ ու փոքր խնդիրներ, առավել կամ պակաս կարևոր հարցեր, ուստի, վերլուծելով անցած տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքը, տեսնում եմ, որ հաջողությունը ձեռք է բերվել կայունության, ստորաբաժանումների նպատակասլաց գործողությունների, մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման շնորհիվ: Ոչ մի ստորաբաժանում չի կարող մշտապես ունենալ մարտունակության բարձր աստիճան, եթե օժտված չէ բարոյակամային բարձր հատկանիշներով, եթե անձնակազմի ներսում չեն տիրում ընկերասիրությունը, մարդկային ջերմությունը, հանդուրժողականությունն ու բարեկրթությունը: Ստորաբաժանումը, տվյալ դեպքում ջոկը, որը մեկնում է մարտական հերթապահության, պետք է ազգային սրբազան սովորույթների, ընտանեկան ավանդույթների կրողը լինի, որովհետև նա ազգային ու պետական նշանակության առաքելություն է իրականացնում: