Ազգային բանակ
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, զորամիավորումների եւ այլ ստորաբաժանումների հրամանատարներ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:
Փետրվարի 17-ին ազգային բանակում մեկնարկեց 2014թ. ուսումնական տարին։ Զորամասերում տոնական միտինգներին հաջորդեցին եռօրյա (քառօրյա) մարտավարաշարային պարապմունքները։ Մարտական պատրաստականության տեսակետից տագնապի ազդանշանով սկսվող այս պարապմունքների ընթացքում կարևորվում են հրամանատարների (սկսած ջոկի հրամանատարից) հմտությունները, ստորաբաժանումների գործողությունների ճշգրտությունը, հստակությունը, արագությունը։ Հատկանիշներ, որոնց մենք ականատես եղանք գնդապետ Արմեն Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Հրետանավորներն ապացուցեցին, որ զինված են խոր ու համակողմանի գիտելիքներով և ճիշտ ժամանակին կարող են հայտնվել նշանակված տեղում և սկսել մարտական գործողությունները։
Հրետանային ուսումնական զորամասը միակն է ազգային բանակում, որ հինգ տարի անընդմեջ ուսումնականների մեջ նվաճում է լավագույնի կոչումը և պարգևատրվում պատվադրոշով: Գործող կարգի համաձայն՝ երեք անընդմեջ հաջողության դեպքում պատվադրոշն իր մշտական գրանցումն է ստանում այդ զորամասում, այսինքն` հրետանավորների պատրաստման այս օրինակելի զորամաս-կրթօջախում մարտական դրոշի կողքին իր հաստատուն տեղն է զբաղեցրել առաջին մշտականը: Համառ ու աշխատասեր անձնակազմը պայքարում է երկրորդի համար:
Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադում ենք: Բարձրաձայնում ենք մեր մտադրությունը՝ զրուցել ծառայության ընթացքում աչքի ընկած խաղաղապահների հետ: Հրամանատարն ասում է՝ բարեխիղճ ու պարտաճանաչ զինծառայողները շատ են, բայց առանձնացնում է Ավագ Քուրդյանին, որ 2011 թ.-ից ծառայում է հրաձգային գումարտակում եւ արդեն հասցրել է կատարել խաղաղապահի իր պարտականությունները. 2013 թ. զորախմբի կազմում ապահովել է Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Արթուր Սիմոնյանը նրան բնորոշում է որպես ինքնավստահ, համարձակ, ուժեղ եւ հանգիստ բնավորության տեր անձի: Քիչ անց ծանոթանում ենք հրաձիգի հետ: Մոտենում է անշտապ, բայց հավասար եւ հաստատուն քայլերով, ասես՝ ծանր ու թեթեւ անելով իր ասելիքը:
1993թ. հուլիսին տեղի ունեցավ երկրապահ կամավորականների առաջին՝ հիմնադիր համագումարը: Առաջին և հետագա մյուս համագումարներում ԵԿՄ-ն հաստատվեց որպես ՀՀ պաշտպանության մասնակիցների շահերի ընդհանրության վրա ստեղծված կամավոր հասարակական կազմակերպություն, որն օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Տարիների ընթացքում ազգային և պետական շահերի գերակայության սկզբունքով գործող կազմակերպությունը փաստել է, որ կամավորականները ազգային հզոր բանակի հիմքն են, իսկ վաղվա կամավորականին դպրոցում, ընտանիքում, հասարակությունում այսօր դաստիարակում է նույն այդ ազատամարտիկը: