Ազգային բանակ
Հունվարի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր բացման խոսքում նշեց, որ խորհրդակցության նպատակն է վեր հանել վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները եւ 2014 թ. կատարելագործել այդ օղակի գործունեությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, Երեւանում եւ Արմավիրում տեղակայված զորամասերի վաշտ-մարտկոց օղակի հրամանատարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Կազմակերպված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 2013 թ. արձանագրված արդյունքները:
Նա նշեց, որ 2013 թվականին նույնպես բանակում առաջնորդվել են «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի»:
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն անցկացրեց հանրապետության հյուսիսարևելյան շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Տ.Խաչատրյանի գնահատմամբ, գրանցված արդյունքները գոհացնող են:
Առաջնագծի այն հատվածը, որի պահպանությունը մեզ է վստահված, բավական բարդ է, որովհետև շփման գիծը հիմնականում անցնում է լեռնային տեղանքով: Կազմակերպելով դիրքային պահպանություն՝ մենք ամբողջությամբ տիրապետում ենք իրավիճակին: Հրադադարը հակառակորդի կողմից խախտվում է մշտապես: Նրանք իրենց որդեգրած մարտավարությունը չեն փոխում. կրակում են դիպուկահարները, հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակում են ոչ միայն դիրքերի, այլև ճանապարհների, բոլոր տեսանելի տարածքների, մարդկանց, մեքենաների ուղղությամբ:
Դեկտեմբերի 28-ին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2013թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մի շարք հարցեր:
Անցած ուսումնական տարվա հաջողության նախադրյալները ներկայացնում է զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը.
– Մարտական հերթապահությունից ազատված զորամասերի առջև դրվող խնդիրներն իրենց կարևորությամբ ոչնչով չեն զիջում առաջնագծում, ասել է թե` մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվող զորամասերի խնդիրներից: Ավելին, պահեստայինները, որոնք միմիայն ռազմական ուսուցմամբ, մարտական պատրաստությամբ են զբաղվում, պարտավոր են տարվա բոլոր օրերին պահպանել մարտունակությունը, որովհետև հնարավոր պատերազմի դեպքում հենց նրանք են իրականացնելու վճռորոշ գործողությունները: Այս ամենը մենք միշտ բացատրում-պարզաբանում ենք սպաներին, զինվորներին, մանավանդ ստորաբաժանումները նոր համալրածներին:
Շուտով կսկսվի 2014 թվականը ու միմյանց բարի տարի մաղթելիս հիշենք այն դժվարին օրերը, երբ կամավորականներն ու դեռ նոր ձևավորվող Հայկական բանակն աներևակայելի ջանքերի ու հերոսական մաքառման գնով նվաճեցին այս խաղաղությունը: Եվ գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք մայիսյան հաղթական զինադադարի հաստատման 20-րդ տարին ձեր օգնությամբ դարձնելու պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի աշխատանքների և զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման տարի: Ու 2014 թվականը ևս մե՛րը կլինի: