Ազգային բանակ
Բանակում շարքայինից մինչև գեներալ պիտի հպատակվենք զինվորական օրենսդրությանը, սրբորեն կատարենք մեր ծառայական պարտականությունները և անմնացորդ ծառայենք պետությանը։ Այս տեսակետից՝ առանձնապես մեծ տարբերություն չկա զինվորի ու գեներալի միջև, քանի որ մենք բոլորս օրենքի իշխանության տակ ենք, օրենքն է պաշտպանում մեզ, օրենքն է պատժում մեզ…
Հաճախ ենք կարդում կամ լսում` հայ խաղաղապահների զորախումբը հերթական անգամ մեկնեց աշխարհի այս կամ այն երկիր` խաղաղության հաստատման, պահպանման, մարդասիրական առաքելություն իրականացնելու: Իմ նյութի հերոսը` գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադի վաշտերից մեկի հրամանատար, կապիտան ԱՐՏԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, չորս անգամ մեկնել է խաղաղապահ առաքելության, եղել Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում: Նրան հանդիպեցի զորամասում: Առաջին իսկ հայացքից երիտասարդ սպան հմուտ զինվորականի տպավորություն է թողնում: Ձայնը, խոսքը, կեցվածքը հուշում են` իմ առջեւ իր գործի մասնագետն է՝ ունակ «պարտադրելու» խաղաղություն, պայքարելու անհանդուրժողականության եւ ատելության դեմ: Դեռ փոքրուց Արթուրը որոշել էր` պետք է իր գործով օգտակար լինի մարդկանց, ուստի ուզում էր հրշեջ կամ բժիշկ դառնալ…
Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Վ.Հարությունյանի աշխատասենյակում ենք: Ներս է մտնում մի լեյտենանտ, հստակ զեկուցում որոշակի խնդրի մասին, ներկայացնում իր մոտեցումները տվյալ հարցի շուրջ: Ստանալով համապատասխան ցուցումներ` գնում է ստորաբաժանում` օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները կատարելու: Գնդապետ Հարությունյանը միանգամից աշխուժանում է, ոգևորված ներկայացնում է երիտասարդ սպային.
Ազատագրական կռվի ժամանակ գյուղը երեք անգամ ձեռքից ձեռք է անցել, երեք անգամ մարտերը շարունակվել են գյուղի մատույցներում եւ գյուղի մեջ. «Երբ շենը վերջնականապես ազատագրեցինք, ամենուր շատ վատ վիճակ էր,- հիշում է փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը: Բայց ես, չգիտես ինչու, գյուղի վերքերը չտեսա: Կամ դրանք «բուժվել» էին, կամ էլ տարվել էի բնության գեղեցկությամբ, գետի վրայով ձգվող հին ու նոր կամուրջների համադրությամբ, ջրամբարի ու հիդրոէլեկտրակայանի կարևորության գնահատմամբ: Իրոք, սահմանին «կպած» այս գյուղում ՋԷԿ-ի գոյությունն արդեն իսկ լավ է: Եթե ճանապարհներն էլ ասֆալտապատվեն, ապա գյուղը կբարգավաճի: Եթե հեռացածները անգամ չվերադառնան՝ տեղում մնացածները հաստատ չեն հեռանա: Ո՞ւր գնան, երբ հենց ծննդավայրում հարազատ հողն ու ջուրը ձեռքի թեթև մի հպումով եդեմական այգիներ են արարում»:
Ադրբեջանը միշտ էլ մեզնից ավելի շատ ռազմական տեխնիկա, զենք-զինամթերք է ունեցել, չափազանց շատ, իսկ նրա սանձազերծած պատերազմի արդյունքը բոլորին է հայտնի: Կարծում եմ՝ մեր իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ ռազմատենչ ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկող երկիրը սպառազինության հարցում մեր նկատմամբ լուրջ առավելություններ ունենա: Օրինակ` նրանք ունեն շատ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, իսկ մենք՝ հզոր ՀՕՊ համակարգ: Հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու այդ զենքերը, ասենք՝ «Սմերչը», որի մասին այդքան շատ են խոսում: Օգտագործելո՞ւ են, կրակելո՞ւ են, իսկ հետո՞, չէ՞ որ նրանց բազմաթիվ բնակավայրեր գտնվում են մեր հրետանային միջոցների ուղիղ նշանառության տակ: Ի՞նչ է, մենք չե՞նք կրակելու, չե՞նք ոչնչացնելու նրանց կրակային միջոցները… Մենք գերադասում ենք աշխատել և բարձրացնել մեր զորքերի մարտունակությունը:
ՀՀ պետական սահմանի պահպանությունն առանձնահատուկ է, քանի որ պահպանվում է երեք տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից: Պետական սահմանը ձգվում է 1728 կմ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հրամանատարությամբ գործող սահմանապահ զորքերն իրենց մարտա-ծառայողական գործունեությունն իրականացնում են պետական սահմանի 400 կմ հատվածում: 21 տարի է, ինչ ՀՀ սահմանապահ զորքերը գոյություն ունեն եւ, ապահովված լինելով որակյալ կադրերով, արդեն գործում են մասնագիտական հիմքի վրա: