Ազգային բանակ
Նոյեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան 56-րդ տարեդարձի օրն է, նաեւ` Հիշատակի օրը: Այդ առիթով զրուցեցինք հերոսի անունը կրող ռազմամարզական վարժարանի սաների հետ եւ փորձեցինք պարզել` ի՞նչ է սովորեցնում նվիրյալ հայորդու կյանքը՝ հերոսական կերպարը:
Չգիտես՝ տարվա ո՞ր եղանակին է Արցախն ավելի նախշազարդ, ջերմ ու հարազատ: Երբ էլ գնաս, որ կողմից էլ մոտենաս, մեկ է՝ հանդիպելու ես բնության ու մարդու ցավից, ցասումից ու տառապանքից ծնված ձեռակերտ կամ բնական հրաշալիքների: Կածաններից մեկը քեզ երկնքին կմոտեցնի, մյուսը դուրս կբերի եդեմական այգիներ…
Արցախի աշնանային գույները` դեղին, կարմիր, կանաչ… Արդեն հեռվից կարող եմ ասել, թե դեղիններից որոնք են նռնենու թփերը, որոնք` սալորենունը… որոնց մեջ մշտադալար սոճիներն իրենց մուգ կանաչով տարբերվում են տերևաթափի գնացող կաղնիներից: Իսկ լույսե՞րը… Արցախի երկնքի լուսատուները` պայծառ ու մոտ: Թվում է՝ եթե մի լավ թափ առնես ու վեր ցատկես, հաստատ Հարդագողի Ճանապարհից մի երկու ծեղ վար կբերես:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 20-30-ը ռազմաուսումնական հաստատությունների 2013թ. շրջանավարտների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ: Հավաքներին մասնակցեցին մի քանի հարյուր նորանշանակ սպաներ, նաև պահեստազորից զորակոչված, առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակվածներ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 15-ին տոնական տրամադրություն էր տիրում: 20 տարի առաջ այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց պաշտպանության նախարարության առաջարկությունը՝ լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծվեց ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրը:
Պաշտպանական շրջանի հրամկազմում կադրային փոփոխություններ են կատարվել: Հրամանատար է նշանակվել գնդապետ Է. Ասրյանը: Մասնագիտական հարուստ գիտելիքներով զինված, սեփական անձի ու ենթակա անձնակազմի նկատմամբ չափազանց պահանջկոտ, կիրթ ու հոգատար մի անձնավորություն, որի հետ դժվարությունները բավական հեշտ են հաղթահարվում: Խոսքիցս չպետք է ենթադրել, թե նախորդ հրամանատարը ինչ-ինչ թերացումներ է ունեցել. ընդհակառակը՝ շատ լավ է աշխատել, և նրան այստեղ բարի խոսքերով են հիշում, ու այժմ էլ նշանակվել է մեկ այլ պատասխանատու ծառայության:
Սեզոնային տեխնիկական սպասարկումը կարևոր ու պարտադիր գործընթաց է, որը պետք կատարվի ժամանակին՝ ամենայն պատասխանատվությամբ, որպեսզի ձմռան ընթացքում ավտոմեքենաների, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների օգտագործման ընթացքում անհարկի խնդիրներ չառաջանան:
1-ին բանակային զորամիավորումում հաջողությամբ ընթանում են ուսումնական փուլերի համաձայն անցկացվող բոլոր պլանային միջոցառումները: Եռամսյա արդյունքների ամփոփման նախօրեին հանդիսավոր միտինգով մեկնարկեցին հրետանավորների ճամբարային հավաքները:
Հավաքների պետ, գնդապետ Բաբայանը հրետանային ստորաբաժանումների զինծառայողների՝ հավաքին պատրաստ լինելու մասին զեկուցեց զորամիավորման հրամանատար գնդապետ Փարվանյանին, որի ողջույնից հետո բարձրացվեց ճամբարի դրոշը:
Փողային նվագախմբի նվագակցությամբ մեր զինծառայողները հպարտ ու խրոխտ կեցվածքով երգեցին ՀՀ օրհներգը: Հանդիսավոր միտինգը հայտարարվեց բացված: