Ազգային բանակ
Քարվաճառում ծառայած յուրաքանչյուր երիտասարդ հպարտությամբ է խոսում իր զորամասի, հարազատ դարձած դիրքերի մասին: Խոսում է վաստակած իրավունքով: Դիրքեր այցելելուց հետո միայն ամբողջովին ըմբռնեցի այդ հպարտության իմաստը: Եվ այժմ ավելի քան երբևէ ցանկություն ունեմ նորից այցելելու Քարվաճառ, ժամերով մնալու, զրուցելու մեր զինվորների, սպաների հետ, որոնց հոգեբանությունն ու մտածելակերպն իրոք առանձնահատուկ են: Այստեղ բոլորն ընկերներ են, եղբայրներ: Եթե որևէ մեկն իրեն վատ է զգում, ձգտում է չբարձրաձայնել այդ մասին, թե չէ հանկարծ «դաժան» հրամանատարները կարող են հանել մարտական հերթապահության ցուցակից, ուղարկել զորամաս, ուր անհրաժեշտ կլինի բուժկետում պառկել, բուժվել: Իսկ այդ օրերի ընթացքում ընկերները զենքը ձեռքին հերթապահելու են: Սա իսկական մարտական եղբայրություն է, երբ մարտի դաշտը լքում են միայն ծայրահեղ դեպքում, երբ մի կտոր փայտ տեղափոխելիս էլ ընկերդ քո կողքին է:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՈՒսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողներ` ներկա գտնվող ուսուցիչների նախկին աշակերտները: Նրանց թվում էր նաև մեր զորամասի 4-րդ ուսումնական վաշտի 3-րդ ուսումնական դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Աշոտ Հրահատի Ստեփանյանը:
«Հայ զինվորի» առաջիկա համարներում մեր ընթերցողներին կներկայացնենք սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած և այսօր մեր երկրի սահմանապահ զորամասերում ծառայող սպաներին, որոնք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, սպաներ, որոնք ազնիվ ու պարկեշտ վարքուբարքով, իրենց գիտելիքներով մեծապես նպաստում են պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։
Պարապմունքից հետո գումարտակի մշտական տեղակայման վայրում, ըստ օրվա կարգացուցակի, նշված ժամին հրաձգարանից վերադառնալուց հետո, վաշտի հրամանատարի` կապիտան Արսեն Ավետյանի գլխավորությամբ զինվորները ներգրավվեցին մարտական զենքի մաքրման աշխատանքների մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2013 թվականի պլանի համաձայն` Չեբարկուլում (Ռուսաստանի Դաշնություն) ընթանում է «Անխախտ եղբայրություն-2013» պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժությունը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Պատերազմում հաղթում են խիզախները: Հաղթում են իրենցից բազմապատիկ ուժեղ թշնամիներին: Պատմությունը դա բազմիցս է ապացուցել: Հերթական ապացույցը եղան Քարվաճառի համար մղված մարտերը: Բնական ամրոցի նմանվող տեղանքը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Բայց, ի վերջո, հայկական պատմական տարածքն ազատագրվեց, հայ զինվորը հաղթեց իր անօրինակ խիզախության շնորհիվ: Հաղթեց ու իշխեց սարերի գագաթներին` հսկելով այս չքնաղ հողակտորի անվտանգությունը, ամուր փակելով դեպի Արցախ, Մայր Հայաստան տանող ռազմավարական ճանապարհը: Այսօր էլ, զինադադարի պայմաններում, հայ զինվորը շարունակում է սխրանք գործել պատերազմի օրերից ոչ պակաս:
Ամեն տարի հոկտեմբերի 19-ին ազգային բանակում հանդիսավորությամբ նշվում է հրթիռահրետանային զորքերի օրը։ Հրետանավորների օրը նաեւ մյուս զորատեսակները ներկայացնող զինծառայողների համար սիրված եւ սպասված տոներից է։ Քանի որ այն նշվում է ուսումնական տարվա գրեթե վերջնամասում, ուստի զորամասերի հրետանավորների համար լավ առիթ է վերլուծելու տեւական ուսումնական գործընթացի ժամանակ կատարված աշխատանքները, գնահատելու ձեռքբերումները, նախանշելու բացթողումները։