Ազգային բանակ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:
Գնդապետ Վահրամ Գրիգորյանը բանակի փորձառու հրամանատարներից է: Նա եղել է սահմանի պահպանություն իրականացնող զորամասի հրամանատար, հասել է շատ լավ արդյունքի, իսկ այս տարվա ապրիլին նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հայկական զորամասի հրամանատար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զորամասը նախկին հրամանատար, գնդապետ Ա.Սմբատյանի հրամանատարությամբ մասնակցեց ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և ցույց տվեց չափազանց բարձր արդյունքներ:
Կենտրոնական զինվորական հավաքակայանից մինչև մշտական ծառայության վայր, ասել է թե՝ Հայրենիքի հանդեպ պարտքի կատարում, նորակոչիկներին տրվում են նախնական զինվորական գիտելիքներ, պատրաստում շարային քայլքի, ծանոթացնում զորամասի առօրյային, ընթերցում հայրենասիրական գրականություն, ցուցադրում տեսանյութեր, որոնցում արտացոլված է հարազատ զորամասի անցած փառավոր, մարտական ուղին՝ ձեռքբերումների ժամանակագրությունը՝ ուսումնական փուլից մինչեւ զորավարժություններ:
Հերթական միջոցառումն անցկացվեց գնդապետ Տ.Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում: Վարչակազմի սպաները ուշադրությամբ լսեցին գնդապետ Հ.Կարապետյանի դասախոսությունը, որն ուղեկցվում էր դիդակտիկ-ուսուցողական նյութերի մատուցմամբ, տեսանյութի ցուցադրմամբ, վարչության պետի կողմից յուրաքանչյուր հարցի խոր ու համակողմանի ներկայացմամբ ու վերլուծմամբ, անկաշկանդ հարցուպատասխանով:
Եթե ազգային բանակի մարտական զորամասերում ամառային ուսումնական փուլը նոր է սկսվում, ապա ուսումնականներում արդեն հետևում է մնացել մեկնարկային առաջին օրերին հատուկ կաշկանդվածությունը, և գործընթացը մտել է բնականոն հուն: Մենք չունենք այնպիսի մարտական զորամաս, որը զրահատեխնիկայի մասնագետներ չստանա մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասից, և բարեբախտաբար, ամենուր գոհ են բաղրամյանցիներից: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև այստեղ վերադաս հրամանատարության խիստ հսկողության պայմաններում են անցնում բոլոր տեսական ու գործնական պարապմունքները:
Բավականին երկար ժամանակ փորձում էինք հարցազրույց վերցնել զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Մախսուդյանից, սակայն չէր հաջողվում, քանի որ հրամանատարը չէր կարողանում ազատ ժամանակ գտնել զրույցի համար: Կա՛մ մարտական հենակետերում էր լինում, կա՛մ տարբեր ստորաբաժանումներում էր շրջում, կա՛մ էլ սպայակազմի հետ էր որեւէ հարց քննարկում, ժողով անցկացնում: «Նախ մեր գործն անենք, ապա խոսենք դրա մասին»,- գնդապետ Ա. Մախսուդյանից հաճախ էինք այս խոսքը լսում: Այնուամենայնիվ, մարտական հերթափոխից առաջ հաջողվեց մի քանի հարց ուղղել զորամասի հրամանատարին:
Դարեր առաջ, երբ հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը հաղթեց թշնամուն` մեզ պարտադրված պատերազմում, նա մի աղբյուրի կողքին կաղնու ծառ տնկեց: Ծառը մեծացավ, սաղարթակալեց, դարձավ մարտի գնացող զինվորների երդմնատեղի:
-Որդի՛, զորավարի աղբյուրից ջուր խմի՛ր, ձեռքդ զորավարի ծառին քսի՛ր, և քեզ ցավ չի՛ դիպչի,-պատգամում էին պապերը իրենց թոռներին: Նրանք գիտեին, որ ազգի հարատևության գաղտնիքը նախնյաց փառքը չմոռանալու, պատմության և սերունդների միջև կապն անխախտ պահելու մեջ է: