Ազգային բանակ
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2013թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփումը: Աշխատանքներին մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ԲԿ վարչակազմը, Զանգեզուրի կայազորի դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանը:
Երիցս իրավացի էր Սպարապետը, երբ ասում էր՝ հայ զինվորից լավ զինվոր չկա, իսկ ես նաեւ ուզում եմ հավելել՝ հայ սպայից լավ սպա չկա։ Այսօր փոքր-ինչ վերապահումով, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ հայ սպան հենց այնպիսին է, ինչպիսին իր հանճարեղ դիտարկումներում նկատի է ունեցել ու ցանկացել մեծագույն մտածող և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը։ Եթե այդպես չլիներ, գուցե մեր զինվորը աշխարհի ամենալավ զինվորը չլիներ, և ես համոզված եմ, որ լավ զինվոր ասելով՝ Վազգեն Սարգսյանը նկատի է ունեցել նաև հայ սպային, սպայի այն տեսակը, որ մշտապես զինվորի հետ է, զինվորի կողքին, իսկ կռվի ժամանակ` նրանից առաջ։
Շատ կարևոր է տեղեկատվական և քարոզչական անխափան աշխատանքի կազմակերպումը: Մեր զինվորները պետք է իմանան և ճիշտ գնահատեն աշխարհում, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ, գեղարվեստական գրականության ընթերցումներ, ներկայացնում ենք Հայ Առաքելական Եկեղեցու անցած ճանապարհը, առանձնահատուկ կերպով ներկայացնում ենք Գարեգին Նժդեհին: Աշխատանքներում ընդգրկված են զորամասի` մասնագիտությանբ դերասան զինվորները:
Հուլիսի 27-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ազգային բանակի մարտունակության է՛լ ավելի ամրապնդման նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ հուլիսի 23-ին և 24-ին աշխատանքային շրջայց կատարեց բանակային զորամիավորումների ենթակա մի շարք զորամասեր:
Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:
Փոխգնդապետ Վիկտոր Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկի շտաբի պետն է: Ծնվել է Գորիսում: 1988թ. դպրոցն ավարտելուց հետո, երբ սկիզբ էր առել Արցախյան շարժումը, նախապես որոշած լինելով, որ զինվորական է դառնալու, հաջողությամբ հանձնեց քննությունները և ընդունվեց ՌԴ բարձրագույն զինվորական ուսումնարանի հակաօդային պաշտպանության բաժին։ Երբ 1992թ. ավարտեց ուսումը, Հայաստանն արդեն անկախ երկիր էր, հայ ժողովուրդը կոնոնավոր բանակ էր ստեղծում, որպեսզի կարողանա պաշտպանել պայքարով ձեռք բերված իրավունքներն ու սատարի Արցախի ազատագրական պատերազմին: