Ազգային բանակ
Կապիտան Արթուր Երանոսյանի հրամանատարությամբ գործող վաշտում է ծառայում շարքային Համազասպ Խաչատրյանը: Նա հրաձիգ-նռնակաձիգի օգնական է, արդեն ծառայել է մեկ տարի:
Երևանցի է, սովորել է պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ: Ծառայում է բարեխղճորեն, ինչի համար էլ զորամասի հրամանատարությունը Համազասպի ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկել:
Փոխգնդապետ Ա. Գասպարյանի հրամանատարությամբ գործող զրահատանկային գումարտակի անձնակազմը պատասխանատու է զորամասի հզոր մարտական տեխնիկան՝ տանկերը, ՀՄՄ-ները շահագործելու, պահպանելու, տեխնիկական եւ մարտական սպասարկում իրականացնելու համար: Հարկ եղած դեպքում հենց այդ մեքենաներն են ապահովելու հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի խոցումը, մեր ստորաբաժանումների առավել ապահով առաջխաղացումն ու պաշտպանությունը: Գումարտակում գիտակցում են, որ նշված նպատակները հաջող իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ են հմուտ եւ բանիմաց մասնագետներ:
Հունիսի 28-ին իսկական տոն էր մայրաքաղաքի Էրեբունի օդանավակայանում: Այստեղ հանդիսավորությամբ նշվեց հակաօդային պաշտպանության, ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի մասնագիտական տոնը: Թեպետ այս զորատեսակներն ունեն իրենց առանձին օրերը, բայց այս անգամ որոշվել էր դրանք միավորել և միասնական ձևով ներկայացնել ձեռքբերումները, զարգացման աստիճանը, մարտական պատրաստականության վիճակը, դերն ու նշանակությունը մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության գործում:
Ինձ` որպես զինվորական լրագրողի, միշտ էլ դժվարությամբ է հաջողվել հարցազրույց վերցնել զորամասի առաջին դեմքից` հրամանատարից։ Հերթական գործուղման ժամանակ, երբ տեղեկացա, որ գնդապետ Ռ.Բեգլարյանի հրամանատարությամբ մեր երկրի հարավային դարպասը անառիկ պահող զորամասի գումարտակներից մեկը մարտական պատրաստության ծրագրով մարտավարական զորավարժություն է անցկացնում, և հրամանատարն ինքը պատրաստվում է մեկնել դիրքեր` անձամբ հսկելու զորավարժության ընթացքը, ցանկություն հայտնեցի նրա հետ մեկնելու։ Զորավարժության ավարտից հետո, վերադարձի ճանապարհին, երբ հրամանատարը կանգնեց մի փոքր շունչ առնելու, խնդրեցի պատասխանել մի քանի հարցերի։
Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մեր ժողովրդի լավագույն հատկանիշներից մեկը` օրհասի պահին միավորվելու եւ, մոռանալով ինչպես անձնական, այնպես էլ կուսակցական ու գաղափարական բոլոր մեծ ու փոքր տարաձայնությունները, թշնամուն հակահարված տալու պատրաստակամությունը։ Եվ երբ անցյալ դարավերջին Ադրբեջանը արագ հաջողության հասնելու մտադրությամբ լայնամասշտաբ գործողություններ սկսեց անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղի դեմ, չէր էլ մտածում, որ Արցախի իրենց եղբայրների կողքին մեկ մարդու պես կկանգնեն ու նրանց արդարացի պատերազմին կմասնակցեն ի սփյուռս աշխարհի ցրված հազարավոր հայեր։ Նրանց թվում էին նաև խորհրդային բանակում ծառայող հայազգի բազմաթիվ սպաներ, որոնք, անսալով հայրենիքի կանչին, թողեցին իրենց պաշտոններն ու բարձր աշխատավարձը և առանց դույզն-ինչ երկմտելու շտապեցին Հայաստան, հետո էլ` Արցախ։
ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելու, զորամասերում ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, մարզաբազաները կատարելագործելու, զորքերում առողջ ապրելակերպ քարոզելու և մարզական շարժման մեջ մեծ թվով զինծառայողներ ներգրավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի` 2012թ հունիսի 20-ի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը ՀՀ զինված ուժերում սահմանվել է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ օր, որը տոնականորեն նշվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում մարզական միջոցառումների տեսքով: Յուրաքանչյուր տարի այս տոնը մեծ հանդիսությամբ նշվում է նաև ՊՆ վարչական համալիրում, որին մասնակցում է ՊՆ կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը: