Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶԻՆՎՈՐԱԳՐՎԱԾ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Վ.Ալեքսանյանն իր գործը սիրով կատարող, գործին նվիրված, հանձնարարությունները ժամանակին և բարեխիղճ կատարող սպա է: Զորամասում նրա մասին գովեստով են խոսում թե՛ սպաները, թե՛ զինվորները:
Ծնվել է Արարատ քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելը համընկավ հայոց բանակի կազմավորման հետ, և Վարուժանը դարձավ մեր նորաստեղծ բանակի առաջին զինվորներից: Մինչ զորակոչվելը պատանին արդեն ծանոթ էր սահմաններում կատարվող իրադարձություններին: Իրենից ավագների հետ եղել էր Երասխում:

Արեն Գրիգորյան, կապիտան

Ի՞նչ է հայրենիքը: Ես միշտ դժվարացել եմ այս հարցի պատասխանը տալ… Իսկապես հեշտ չէ… Ախր «հայրենիք» ասվածը որքան որոշակի է, նույնքան էլ ընդհանուր հասկացություն է… հավանաբար ամեն մարդ իր ձեւով է այն պատկերացնում:
…Հինգ տարի է բանակում եմ, հինգ տարին էլ սահմանում: Իմ օրն անցնում է զինվորի հետ. նրանց հետ քայլում եմ, նրանց հետ հանգստանում, նրանց հետ ուտում եմ, նույն բլինդաժում քնում, նրանց հետ վառվում եմ նույն արեւի տակ, նույն անձրեւի տակ թրջվում, մրսում… Իմ զինվորները, ես, մեր արեւը, անձրեւը…
Մի՞թե սա չէ իմ հայրենիքը…

ԲԱՆԱԿԸ  ԴԱՐԲՆՈՑ Է, ՈՐ ԿՈՓՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԻՆ

Բանակը դարբնոց է, որ կոփում է զինվորին, դարձնում հայրենասեր, խիզախ, անձնվեր, պատվախնդիր ու առաքինի։

Այս զինվորները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում զենքին ու զինվորական գործին, աշխատում յուրացնել զինվորական մասնագիտությունը։ Լավ են հասկանում, որ իրենց պարտաճանաչությամբ ու արհեստավարժությամբ է պայմանավորված մեր հայրենիքի սահմանների ամրությունը եւ մեր ժողովրդի խաղաղ ապագան։

«ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԱՎԻԱՑԻԱ»

Լրացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռուբենի Գալստյանի ծննդյան 50-ամյակը: Չեմ կարող չասել, որ Ստեփան Գալստյանը շատ սիրված ու հարգված անձնավորություն է ինչպես պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավար կազմի, այնպես էլ ենթակա ստորաբաժանումների զինծառայողների, աշխատողների, նրան բոլոր ճանաչողների, մանավանդ Մարալիկի ազգաբնակչության համար: Նա կենսուրախ անձնավորություն է, խոսքը հումորով լի: Գործի մեջ ձգտում է մինչև վերջ խորամուխ լինել վարչությունների, բաժինների, զորամասերի խնդիրների մեջ և ստանձնել բոլոր բարդ հարցերի լուծման պատասխանատվությունը: Զինվորական բարձր կոչումն ու պաշտոնը չփոխեցին նրան, չազդեցին նրա նախասիրությունների, ձգտումների վրա: Նա իսկական ռազմական օդաչու է ու թռչելու, սավառնելու առիթը բաց չի թողնում, հաճախ էլ կատարում է ամենապատասխանատու թռիչքները, ինչպես 2011թ. սեպտեմբերի 21-ին, մեր երկրի անկախության քսանամյա տարեդարձի առթիվ անցկացված անմոռանալի զորահանդեսի ժամանակ: Այո, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էր գլխավորում զորահանդեսի մասնակից ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռների մարտակարգը:

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ...

Շատերն են լսել հանրահայտ երգի այս բառերը, շատերն են փորձել գտնել հարցի իրենց պատասխանը: Իհարկե, դժվար հարց է, յուրաքանչյուրն իր ուրույն պատասխանը կունենա` մյուսներից տարբերվող, մի մասն էլ գուցեև ընդհանրապես չկարողանա որևէ խելամիտ պատասխան տալ: Սակայն կան մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ ասել է հայրենիք, որտեղից և ինչից է այն սկսվում, և ինչ պետք է անել Հայրենիք ունենալու պատվին արժանի լինելու համար: Եվ ես վստահ կարող եմ ասել` ովքեր են նրանք:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԿՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ

Գնդապետ Ա.Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային մարտկոցներից մեկի հաշվարկի անձնակազմին հանդիպեցինք Բաղրամյանի անվան զորավարժարանում, որտեղ նրանք այդ պահին զբաղված էին կրակի կառավարմամբ ու հաշվարկի մարտական վիճակի բերմամբ: Հենց սկզբից նկատվեցին նրանց հմտություններն ու արագ գործելաոճը: Նրանք արագ ընդունում էին նշանակետերի կոորդինատները, ճշտում նշանառությունը, լիցքավորում պայթուցիչները, ընտրում համապատասխան արկը, պայթուցիչները և կատարում մարտական կրակ Դ-20 հրետանային կայանքից: Դադարի պահին որոշեցի մոտենալ ու ծանոթանալ անձնակազմի հետ:

ԿԱՊԱՎՈՐԸ

Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում հանդիպեցինք փոխգնդապետ Ա.Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային մարտկոցներից մեկի անձնակազմի հետ, որ մարտական հրաձգություն էր կատարում Դ-20 տիպի հրետանային կայանքներից: Տղաների հետ զրույցից ու նրանց բարձր տրամադրությունից պարզվեց, որ հրաձգությունն ընթանում է բավականին լավ, և իրենք գոհ են նախնական արդյունքներից: Դրանում իր մեծ դերն ու նշանակությունն ուներ կապը, որի հստակ և ճիշտ աշխատանքը հենց սկզբից նկատվեց նաև մեր կողմից: Դադարի ժամանակ զրուցեցինք կապավորի՝ Արսենի հետ և ծանոթացանք նրա աշխատանքին: