Ազգային բանակ
Պատմելիս Շարմաղ տատի խամրած-մոխրագույն աչքերը դառնում էին փայլուն։ Մեկ արցունքից էին փայլում, մեկ՝ ուրախությունից: Երբ տատը աչքերը կիսախուփ, գլուխն օրորելով ինչ-որ բան էր մրմնջում, Արմենը՝ փոքրիկ տղա, հասկանում էր, որ նա էլի իր գյուղն ու իր տունն է հիշել:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կուրսանտների նոր հերթափոխ է ընդունել։ Չորս տարի ապագա սպաները կուսանեն անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, կհմտանան զինվորական գործում։
Փոքր-ինչ հուզված, սակայն խրոխտ քայլերով նորակոչիկները հերթով մոտենում են հրամանատարներին և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում երդվում անձնվիրաբար ծառայել Հայրենիքին:
Կրակային պատրաստության քննության մեկնարկը տրված է. մենահատ հրաձգությամբ ու կրակահերթով զինծառայողները մեկը մյուսի հետևից խոցում են մոտ և հեռու թիրախները։
ՀՀ զինված ուժերում մի քանի տարի է՝ գործում է «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է։ Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
Ժամանակի հետ շարային պատրաստության վարժանքները ամառային զորակոչի ընթացում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների համար սովորական կդառնան, բայց մինչև երդման հանդիսավոր արարողությունը ամեն ինչ առայժմ անսովոր կլինի։ Ուսումնական ստորաբաժանման հրամկազմն անում է հնարավորը, որպեսզի երիտասարդները հեշտությամբ հարմարվեն զորամասային պայմաններին, արագ ինտեգրվեն բանակային կյանքին և գիտակցաբար ու բարձր պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ծառայությանը։
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2023 թ. շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։