Ազգային բանակ
ՀՀ պաշտպանական բարեփոխումներով նախատեսված ԶՈՒ մարտունակության և մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առաջին երաշխիքը կարգապահությունն է, և այդ ասպարեզում նկատվում է էական առաջընթաց։ Իրավագիտակցության բարձրացումը (սեփական իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության գիտակցումը) նույնպես խթանեց զինծառայության անվտանգությունը։ Զորանոցաշինությունը և զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը 2008-2012թթ. փուլի էական ձեռքբերումներից էր։
Մեկ ամիս առաջ, երբ զրուցում էինք զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, նա վստահաբար նշեց, որ զորամասերն առանձնանում են իրենց մարտունակությամբ և գնահատման ցանկացած եղանակով կարող են արժանանալ ամենաբարձր գնահատականին։ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը հաստատեց զորամիավորման հրամանատարի լավատեսությունը։ ԱԱՀՈՒ հայկական հատուկ նշանակության բրիգադի բոլոր ստորաբաժանումներն էլ առաջադրանքները կատարեցին առանց թերությունների։
Մարտական հենակետում գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Իսախանյանի հետ շրջում ենք խրամուղիներով։ Այստեղ ինժեներական ծավալուն աշխատանքներ են կատարվել, խրամատները խորն են, մաքուր և համաչափ։ Հենակետից ոչ այնքան հեռու հարմարավետ կացարանն է։ Զինվորներն այստեղ ամեն ինչ արել են, որ ծառայությունը լավ անցնի։ Կացարանի բակը սալապատված է, որ անձրև օրերին ցեխ չլինի։ (Աշնան անձրևային օրերն այստեղ վաղ են սկսվում)։ Այստեղից դեպի ճաշարան, լվացարան, փոքրիկ ծխարան-զրուցարան տանող ուղիները խճապատ են։ Այս տարածքում ինչն է շատ՝ ծաղիկ-ծաղկունքը, և զինվորները վայրի գեղեցիկ ծաղիկների, կակաչների սոխուկներ են բերել, տնկել կացարանի շուրջը, անցուղիների եզրերին։
Ծնողների հպարտությունը, կյանքի իմաստը իրենց զավակներն են։ Երջանիկ են այն ծնողները, ովքեր արժանավոր զավակներ են մեծացնում։ Տարոնիկցի Հովսեփյանների ընտանիքն այս առումով իրավամբ հպարտանալու տեղ ունի. զավակները մեծի հարգն իմացող են, մեծի հոգսը կիսող, ուսումնատենչ, աշխատասեր, պարզ ու շիտակ։ Խորհուրդներ ու քարոզներ այս հարկի տակ չեն հնչում, պարզապես փոքրերը դաստիարակվում են մեծերի օրինակով։
Սեպտեմբերի 16 -22-ը ՌԴ ԶՈՒ Մշակույթի տանը (ք. Մոսկվա) կայացավ ԱՊՀ անդամ երկրների ռազմամասնագիտական վարպետության lV միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին բարեկամ յոթ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, ՈՒկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ` շարքայիններ, սերժանտներ և ավագներ։ Այս տարվա մրցաշարը նվիրված էր ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության 20-ամյակին։
Սեպտեմբերի 29-ին Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր պայմաններում փակվեց համաբանակային 15-րդ սպարտակիադան։ Հինգ օր շարունակ ուժի և կամքի այս գեղեցիկ ստուգատեսում տասը մարզաձևից 400 զինծառայողներ անհաշտ, բայց և արդար մրցակցության մեջ որոշեցին ուժեղագույններին։
Թիմային հաշվարկով անգերազանցելի էր դիվիզիան, որի մարզիկները երեք մարզաձևերից` ռազմամարզական եռամարտ, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում, գրավեցին առաջին տեղը` տիրանալով նաև այդ անվանակարգերում խաղարկվող գավաթներին։