Ազգային բանակ
Շարքային Արթուր Գալստյանը մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի լավագույն զինվորներից է: Նա ծառայությունից հետո անմոռաց շատ հուշեր կունենա՝ կապված իր ծառայության հետ։ Գնդացրորդ զինվորը նաեւ քանդակագործ փորագրող է։ Հետաքրքիր զրուցակից է՝ մի քիչ ամոթխած։ Պատմում է իր մանկությունից, ծնողներից, եղբորից։
«Փոխգործակցություն-2012» զորավարժությանը մասնակցելու համար արդեն ՀՀ ՊՆ համազորային զորավարժության են ժամանել մասնակից երկրների զինվորական ստորաբաժանումները։ Բնականաբար, առաջինը տեղ հասավ և նախապատրաստական վարժանքներն սկսեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հայկական բրիգադը։
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» Հայաստանում անցկացվելիք համատեղ զորավարժությանը մասնակից երկրների ներկայացուցիչներն արդեն ժամանել են նշանակման վայր։ Վրանային ավանի 7 տասնյակից ավելի նոր վրան-կացարաններում հարմարավետ տեղավորվել են զորավարժության մասնակից երկրների զինծառայողները։
2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր: 1992 թ. մայիսին Ինժեներական զորքերի վարչությունը կենտրոնական ապարատում կազմավորվեց որպես ծառայության բաժին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերակազմավորվեց որպես վարչություն: Սակայն ԶՈՒ-ում ինժեներական զորքերի օր սահմանվեց սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման եւ փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան պայթյունային հանգույցներ եւ ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվեց հակառակորդի առաջխաղացումը եւ նրան հասցվեց կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստ:
Ժամանակակից համազորային մարտի վարման ընթացքում ավելի ու ավելի մեծ տեղ է հատկացվում փոքր ստորաբաժանումների գործողություններին: Աշխարհի շատ բանակներում ամրապնդվում է այն մոտեցումը, որ դասակը, ջոկը (կամ համարժեք օղակները) կարող են կատարել ինքնուրույն խնդիրներ, նպաստել ընդհանուր հաղթանակին, իհարկե, համապատասխան պատրաստության դեպքում: Արդիական սպառազինությամբ համալրված դասակը (ջոկը) ընդունակ է ոչնչացնելու հակառակորդի կենդանի ուժը, տանկերը, զրահապատ տեխնիկան, հակատանկային և այլ կրակային միջոցները, պայքարելու ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և այլ օդային թիրախների դեմ, ինչպես նաև պաշտպանելու իր զբաղեցրած բնագիծը հակառակորդի գերակշռող ուժերից, հարձակում գործելու, հետախուզություն վարելու և այլն:
Օգոստոս ամսվա ընթացքում ծրագրով նախատեսված են եղել հրամանատարական հավաքներ, հրամանատարական պատրաստության պարապմունքներ դասակի հրամանատարների հետ, ստուգողական մարզումներ անձնակազմի հետ: Ներդաշնակման պարապմունքներ ենք անցկացրել ջոկերի հետ, ինչպես նաև ջոկի մարտական ստուգողական պարապմունքներ: Ընթացքի մեջ են վաշտի լավագույն հրամանատարի, կապի դասակի լավագույն հրամանատարի մրցումները։ Վաշտի լավագույն հրամանատարի մրցումների արդյունքում գումարտակում աչքի է ընկել ավագ լեյտենանտ Բեյբությանը։ Իհարկե, մրցույթի մյուս փուլերը դեռևս առջևում են, ակտիվորեն պատրաստվում ենք դրանց:
Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջական խնդիրներ և չեն զեկուցել վերադասին այդ մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում:
Օրերս մեր զինվորներին բաժանվել են նոր գրքույկներ` հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: Գրքույկը կրում է «Առողջության, առաջին օգնության և առավել հաճախ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ մատչելի խորհուրդներ զինվորին» անվանումը և նպատակ ունի զինվորին սովորեցնել ինչպես գործել առողջական այս կամ այն խնդիրների ի հայտ գալու դեպքում: Այս 56 էջանոց գրքույկում մատչելի ներկայացված է, թե ինչպես պետք է զինվորները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները: