Ազգային բանակ
Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունում ռազմական բարձրագույն կրթությունը հասանելի է նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Տարիների ընթացքում աղջիկների ծառայության պայմանները զգալիորեն բարելավվել են, և արդեն շատերն են ցանկանում զինվորական մասնագիտություն ունենալ:
Մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումները շարունակում են պատվաբեր առաքելությունը՝ բարձր զգոնությամբ շուրջօրյա հսկելով սահմանագոտին ու ապահովելով թիկունքի անվտանգությունը: Հարավարևմտյան սահմանագոտու պահապանները ամեն օր պատրաստություն են անցնում զորամասում և դիրքում:
Հետախուզական ստորաբաժանումներից մեկում մարտական պատրաստության պարապմունքներ են: Ստորաբաժանման զինվորները կատարելագործում են մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Նոյեմբերի 17-ը «սպիտակ բանակի» մարտիկների՝ ռազմական բժիշկների օրն է: Նրանց մարտական խնդիրը կյանքեր փրկելն է, և յուրաքանչյուր փրկված կյանք նրանց մասնագիտական ու անձնական հաղթանակն է:
Ուսումնական առօրյան բոլոր զորամասերում ու ստորաբաժանումներում հագեցած է մասնագիտական պարապմունքներով ու վարժանքներով: Դրանք են կոփում մեր բանակի զինվորներին, դարձնում ավելի փորձառու և հմուտ մասնագետներ: Հատուկ նշանակության ստորաբաժանման ժամկետային զինծառայողներն օրերս մասնակցեցին ճամբարային հավաքի, որի ավարտին կատարվեց խմբի կազմով ռազմերթ:
Զինվորական գործը որպես կյանքի ուղի ընտրած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քիչ չեն զինված ուժերում: Ավելին, բանակի մաս կազմելու ցանկություն ունեցող կանանց թիվը զգալիորեն աճում է: