Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Ապրիլի 17-ից 20-ը Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում տեղակայված զորամասերում, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի հանձնաժողովները կվերահսկեն մարտական պատրաստության գործընթացը և հրամանատարներին մեթոդական օգնություն ցույց կտան: Նպատակն է ապահովել անձնակազմի պատրաստության և դաստիարակության բարձր որակ ու արդյունավետություն, ինչպես նաեւ՝ մարտական խնդիրները հաջող կատարելու համար միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակում:

Շարունակվում է ՀՀ ԶՈՒ լավագույն ՀՄՄ-ների, տանկային անձնակազմի մրցումների 1-ին փուլը, որի նպատակն է ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային և տանկային զորամասերում ի հայտ բերել լավագույն ՀՄՄ-ների և տանկային անձնակազմերը, որոնք հետագայում կմրցեն 2-րդ փուլում:

Ապրիլի 2-ից 6-ը Սյունիքի մարզի զորամասերից մեկում անցկացվեց մարտական հրաձգությամբ մարտավարական ցուցադրական զորավարժություն: Զորավարժությունն անցել է կազմակերպված և ներդաշնակ, ժամանակին ընդունվել են նպատակահարմար որոշումներ, ենթակա ստորաբաժանումներին առաջադրվել են խնդիրներ, սահմանված ժամկետում պլանավորվել է մարտը: Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին:

Օրերս տեղի ունեցավ 2012թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքների ամփոփումը, որին մասնակցում էին զորամիավորման և ենթակա զորամասերի վարչակազմերը, ստորաբաժանումների հրամանատարները և տեղակալները:
Ամփոփումը ներածական խոսքով և աշխատակարգի հայտարարմամբ բացեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի` փոխգնդապետ Վ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի վաշտերից մեկին հանդիպեցինք կենտրոնացման շրջանում։ Վաշտի հրամանատար մայոր Ռոբերտ Քարամյանը պարզաբանեց գործնական պարապմունքի նպատակը։

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ

Դժվար է գերագնահատել մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի նշանակությունը տանկային, մոտոհրաձգային մարտական զորամասերը զինվորական որակյալ մասնագետներով համալրելու գործում։
-Ուսումնական ծրագրից ոչ մի շեղում չի եղել, իսկ ծրագրի կատարումից հետո մենք ստանում ենք նախատեսած արդյունքը, այնպես որ՝ ես հանգիստ եմ և համոզված, որ մարտական զորամասերի հրամանատարները մեր պատրաստած մասնագետներից դժգոհելու առիթ չեն ունենա,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գ. Ենոքյանը։

«ԹԵՐԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, պահպանում է ՀՀ սահմանների անվտանգությունը: Առաջին հերթին անձնակազմի ջանքերը նպատակաուղղված են հենց այդ խնդրի կատարմանը: Սակայն զորամասի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ մարտական հերթապահության արդյունավետ և անվտանգ անցկացումը մեծապես պայմանավորված է մարտական պատրաստության պարապմունքների լիարժեք կազմակերպմամբ: