Ազգային բանակ
Գնդապետ Ս.Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ՀՕՊ զորամասում են ծառայում սիսիանցի Հայրապետյան եղբայրները: Սերժանտ Հայկ Հայրապետյանը մեկնարկային մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է, իսկ կրտսեր սերժանտ Նարեկ Հայրապետյանը՝ նույն մարտկոցի մյուս դասակի հրամանատարի տեղակալը։ Նրանց այստեղ շատ են հարգում, վստահում, սիրում, որովհետեւ բանիմաց են, պարտաճանաչ եւ ծառայում են նվիրումով։
Համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի 20-րդ տարեդարձը մեծ շուքով և հանդիսությամբ նշվեց նաև 1-ին զորամիավորումում: Հանդիսություններին ներգրավված էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ժողովրդական լայն զանգվածներ:
Հունվարի 30-ին լրացավ զինված ուժերի կազմզորահավաքային վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանի 50 տարին։ Ծննդյան առթիվ շնորհավորելով պարոն Մարտիկյանին` միաժամանակ նրա հետ զրուցեցինք վարչության առջեւ դրված խնդիրների եւ դրանց կատարման ընթացքի մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
Հայկական Թամանյան դիվիզիայի անվան զորամասի հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Ռուբիկ Միքայելյանն այն ինը հայորդիներից է, որի անձնական նվաճումը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Ռուբիկը, որ զբաղվում է սամբո ըմբշամարտով եւ բանակ է զորակոչվել անցած տարվա գարնանը ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, պառկած դիրքից 6500 արտակորում («փորի պրես») էր կատարել 2011թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի առթիվ։
Մեր զորամասը իրականացնում է մարտական հերթապահություն` պահպանելով պետական սահմանի որոշակի հատված: Զորամասում մարտական հերթապահության կրումը բաժանվում է մի քանի փուլերի. նախ ընտրվում է անձնակազմը, ապա կատարվում է շարային ստուգատես, որի ժամանակ ստուգվում են զինվորին ամրակցված սպառազինության և տեխնիկայի սարքինությունը, մաքրությունը, զինվորի արտաքին տեսքը, պարտականությունների իմացությունը և այլն, ապա` մեկնում մարտական հերթապահության կրման վայրեր:
2011թ. արդյունքներով դարձյալ ուսումնական զորամասերի մեջ լավագույնը ճանաչվեց հրետանային զորամասը եւ անընդմեջ երրորդ անգամ նվաճեց փոխանցիկ պատվադրոշը, ինչը նշանակում է, որ այն իր մշտական գրանցումն է ստանում հրետանային ուսումնական զորամասում։ Սա աննախադեպ հաջողություն է ազգային բանակում, որին հրետանավորների պատրաստման զորամասի անձնակազմը հասավ երիտասարդ հրամանատար գնդապետ Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ։