Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՆՐԱՆՑ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎ ԵՆՔ

«Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին նախաձեռնեց այցելություն Հայաստանի սահմանային զորամաս: Նախաձեռնությանը միացել էին Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների մայրերն ու այրիները, նաեւ՝ սահմանային զորամասում ծառայությունը անցկացնող զինվորի մայրն ու քույրը:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Օրերս ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում անցկացվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Զորավարժության սցենարի համաձայն` զորամիավորման զորամասերից մեկը բերվեց մարտական պատրաստության բարձր աստիճանի, ռազմերթ կատարեց և զբաղեցրեց պաշտպանական բնագիծ: Այնուհետև ստորաբաժանումները պաշտպանական մարտ վարեցին պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Մարտական իրադրությանը մոտ պայմաններում հատուկ ուշադրություն դարձվեց բոլոր օղակների հրամանատարների` ստորաբաժանումների և կրակի կառավարման ունակությունները զարգացնելու վրա:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»

«Կրտսեր սերժանտ Գեղամ Սերոբյանը այն ստորաբաժանման զինվորն է, որը կատարում է մարտական հերթապահություն: Նա ծառայության ընթացքում մարտական հենակետում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, մարդկային որակներով. նվիրված է ընկերներին եւ նրանց հանդեպ հոգատար, հուսալի եւ համարձակ զինվոր է, ինչի համար էլ հարգանքի է արժանանում թե՛ վերադաս հրամանատարության եւ թե՛ շարքայինների կողմից»,-այսպես է գնդապետ Ն. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ս. Գրիգորյանը բնութագրում ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագիծը պաշտպանող զինվոր Գեղամ Սերոբյանին:

ՏԱՆԿԻ ԵՎ ՀՄՄ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանի համաձայն` օրերս «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում անցկացվեցին տանկային և ՀՄՄ-ների լավագույն անձնակազմերի մրցումներ: Մասնակից անձնակազմերի միջև ծավալվեց լուրջ մրցակցություն: Նրանք քննություն հանձնեցին տարբեր առարկաներից` ֆիզիկական, շարային, տեխնիկական պատրաստություն, մարտավարություն և այլն: Քննական հանձնաժողովի անդամները ստուգեցին մասնակիցների` կանոնադրությունների պահանջներին, մասնագիտական գիտելիքներին տիրապետելու աստիճանը:

ԵՐԿՈՒ ՈՍԿԻ ԵՒ ՄԵԿ ԱՐԾԱԹ

ՀՀ ԶՈՒ զինծառայողների 8 հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 1-9-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ երկրների 8-րդ սպարտակիադային եւ նվաճեց 3 մեդալ՝ 2 ոսկի եւ 1 արծաթ: ԱՊՀ երկրներից մրցումներին մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ուկրաինան: Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցությունից՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

ՏՈՆԱԿԱՆ ՃԵՊԱՄՐՑՈՒՄ

Հրետանային զորամասերից մեկում անցկացվեց տոնական ճեպամրցում (էստաֆետ)` նվիրված Հրթիռային զորքերի եւ հրետանու օրվան: Ճեպամրցմանը մասնակցեցին հրանոթների հաշվարկներ տարբեր զորամասերից: Միջոցառումը ոչ թե մրցակցային բնույթի էր, այլ տոնական օրվա առիթով զինծառայողներին ոգևորելու, բոլորին ուրախ տրամադրություն հաղորդելու և հիշարժան պահեր պարգևելու նպատակ ուներ:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ

Հրթիռային զորքերի եւ հրետանու մարտական պատրաստության պլանի համաձայն` հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների եւ դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների համապատասխան տարածքներում` ամառային եւ ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում: Հավաքների առաջին շաբաթվա ընթացքում անցկացվում են հաշվարկների, ապա դասակների ու մարտկոցների, վերջում` դիվիզիոնների միջեւ ներդաշնակման պարապմունքներ: