Ազգային բանակ
«Զինուժ մեդիայի» ստեղծագործական խումբն օրերս այցելեց հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ մեր դիրքապահները մարտական հերթապահություն են իրականացնում շուրջօրյա ռեժիմով, բարձր զգոնությամբ և անմնացորդ նվիրումով: Այս անգամ մեզ հետ առաջնագիծ էինք տարել դպրոցականների նամակներ՝ ուղղված հայրենյաց պաշտպաններին, մեր հայրենիքի սահմանները գիշերուզօր հսկող քաջարի դիրքապահներին:
Հատուկ նշանակության ընտրանին դուրս է եկել քառօրյա արշավի։ Երթուղին սովորական չէ. պետք է անցնեն լեռներով, գիշերեն անտառներում, գոյատևեն ինչպես կարող են։ Սա հետախույզների կենսակերպն է։ Արշավի չորրորդ օրը վերադառնում են առանց դժվարությունների, առանց հոգնածության: Խումբը կատարել է այն, ինչ պահանջվում էր՝ կողմնորոշում տեղանքում և գոյատևում։ Հաջորդիվ կրակային վարժությունն է։
Պատերազմի օրերին ռազմական բժիշկների կողքին քաղաքացիական բուժծառայողներ էին կանգնած։ Վիրավորների հոսքը մեծ էր, ու սպիտակ բանակի մարտիկները փրկում, կյանք էին վերադարձնում հայրենիքի համար կյանքը չխնայող տղերքին, առաջին բուժօգնությունը, վիրահատությունները հաճախ կատարվում էին չմարող կրակի տարափի տակ, պայթյունների ներքո…
Գրիգոր Դավթյանը երեկ է իջել դիրքերից: Մարտկոցի հրամանատար է, ավագ լեյտենանտ: 25 տարեկան է, բայց արդեն երկու անգամ իր զինվորների հետ մասնակցել է մարտական գործողությունների: Պատերազմ է տեսել: