Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԵՂԱՆԱԿԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ

Փոխգնդապետ Ա. Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2010թ. բանակային տարվա արդյունքներն ամփոփելուց հետո երկրորդ անգամ անընդմեջ պարգեւատրվել է ՀՀ ԶՈՒ «Մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զորամաս, 2-րդ տեղ» պատվո դրոշով։
Զորամասի ստորաբաժանումներն ունեն մարտական բարձր աստիճանի պատրաստվածություն եւ ունակ են ցանկացած պահի իրականացնելու իրենց առջեւ դրված մարտական ամենադժվարին ու բարդ առաջադրանքները, արժանի հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության։

Սերժանտ ԳՈՌ ԱԲԳԱՐՅԱՆ    Սերժանտ Գոռ Աբգարյանը ծնունդով Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղից է։ Օրերս նա բանակ-դպրոց համագործակցության շրջանակներում «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» թեմայով շարադրության մրցույթում աչքի ընկնելու համար ՀՀ  կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգեւատրվել է «Գիտադարանով»։   Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը հունահռոմեական ըմբշամարտի (դասական ոճ) միջազգային կարգի մրցավար է։   -Մինչեւ զորակոչվելս զբաղվել եմ մարզչական աշխատանքով։ Զորացրվելուց հետո էլ շարունակելու եմ կատարելագործել մարզչական ու մրցավարական հմտություններս,- ասաց Գոռը։   Ջոկի ավագ, սերժանտ Գոռ Աբգարյանը պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, իսկ 2010թ. դեկտեմբերի 28-ին նրան «Քաջարի մարտիկ» կրծքանշանով է պարգեւատրել զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

Սերժանտ Գոռ Աբգարյանը ծնունդով Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղից է։ Օրերս նա բանակ-դպրոց համագործակցության շրջանակներում «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» թեմայով շարադրության մրցույթում աչքի ընկնելու համար ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգեւատրվել է «Գիտադարանով»։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը հունահռոմեական ըմբշամարտի (դասական ոճ) միջազգային կարգի մրցավար է։ -Մինչեւ զորակոչվելս զբաղվել եմ մարզչական աշխատանքով։ Զորացրվելուց հետո էլ շարունակելու եմ կատարելագործել մարզչական ու մրցավարական հմտություններս,- ասաց Գոռը։

ԵՐԿՆՔՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Հատուկ նշանակության զորքերում ծառայություն իրականացնող շարքայինները համապատասխան գիտելիքներ ստանալուց, ինչպես նաեւ հոգեպես պատրաստ լինելուց հետո ռազմական օդանավակայանում պարաշյուտով թռիչք են կատարում:
Ինչպես նշեց զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Հովհաննիսյանը, թռիչքները պլանային են եւ իրականացվում են ամիսը մի քանի անգամ: Ոմանք առաջին անգամ են իրենց ուժն ու գիտելիքները կիրառում օդում, ոմանք էլ հերթական թռիչքն են արձանագրում»:
Զինծառայողները զինվորական հոսպիտալում բժշկական ստուգում անցնում են եւ բժշկի թույլտվությունից հետո միայն նախապատրաստվում են թռիչքի:

ՃԻՇՏ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Անցած տարեվերջին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումները ցույց տվեցին, որ մարտական դիվիզիոններն առանձնանում են մարտավարամասնագիտական պատրաստականությամբ եւ հաջողությամբ են իրականացնում հանրապետության օդային տարածքների պահպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ կատարել հնարավոր ամենաբարդ առաջադրանքները։ Ստուգումների ժամանակ մի քանի կարեւոր ուղղություններով համեմատաբար ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին մայոր Վ. Հակոբյանի դիվիզիոնի ստորաբաժանումներն ու մասնագետ սպաները։

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ

Ես շատ գունեղ ու մի քիչ էլ արտասովոր մանկություն եմ ունեցել։ Ընտանիքիս միակ երեխան էի, եւ ծնողներս առավոտից իրիկուն ինձնով էին զբաղված։ Արդյունքը եղավ այն, որ ես չորս տարեկանում ինքնուրույն ընթերցում էի, վեց տարեկանում դաշնամուր էի նվագում։ Իմ ուղեղում մշտապես զանազան պատմություններ ու պատկերներ էին պտտվում, երբեմն՝ այնքան վառ ու երեւելի, որ իմ երեւակայական աշխարհը խառնվում էր իրականին։
…Հայրս մահացավ, երբ վեց տարեկան էի։ Մինչ օրս մեր գյուղում հորս հիշում են օրհնանքով ու սիրով եւ պատմում են, թե որքան շիտակ, անշահախնդիր, առատաձեռն ու գթասիրտ մարդ էր նա։ Ես այնքան էի հպարտանում իմ հորով, որ նույնիսկ որոշել էի փոխել ազգանունս եւ հորս անունով ինձ կոչել Հայկյան։
Իմ հուզաշխարհի եւ մտածելակերպի վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրս՝ Սիլվա Ղուշչյանը։

ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՕՐ ՕՐԻ

Փոխգնդապետ Գագիկ Մովսեսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում նախապատրաստվում էին հաջորդ օրվա կրակային պատրաստության գործնական պարապմունքին։ Աշխատանքները ղեկավարում էր անձամբ փոխգնդապետ Գ. Մովսեսյանը։ Զգացվում էր, որ արվում է ամեն ինչ, որ վերակարգում եւ բուժկետում գտնվողներից բացի, բոլոր զինծառայողները մասնակցեն եւ կատարեն զորատեսակների համար նախատեսված հրաձգությունը։ Զորամասի անելիքները փոխգնդապետ Գ. Մովսեսյանի հանձնարարությամբ ներկայացրեց մայոր Հովսեփ Խաչատրյանը։

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 8-րդ նիստում, որը տեղի ունեցավ մարտի 23-ին պաշտպանության նախարարությունում, քննարկվեց Հանրային իրազեկման փաստաթղթի նախագիծը:
Նիստին մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: