Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

«ՎԻՎԱՏ ՊՈԲԵԴԱ», ՎԻՎԱՏ «ԶՈՐԱԿԱՆ»

Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին էր նվիրված ապրիլի 28-ից մայիսի 2-ը Զելենոգրադ քաղաքում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի միջազգային մրցույթ-փառատոնը։ 24 համույթների, 36 մենակատարների եւ 18 հեղինակ կատարողների մեջ կրկին փայլեց ՀՀ պաշտպանության նախարարության «Սպայի տան» «Զորական» համույթը՝ այս անգամ Հայաստան բերելով փառատոնի գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակը։

ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հակաօդային պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործումը ազգային բանակի հրամանատարության, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Մշտապես զարգանալով, ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները դարձել են միմյանց լրացնող ու փոխապահովող մարտունակ կառույց, որը լիովին վերահսկում, պահպանում է, իսկ անհրաժեշտության դեպքում հաջողությամբ կարող է պաշտպանել մեր երկրի օդային տարածքը եւ ապահովել ցամաքային զորքերի գործողությունները։

ՄԻ՞ԹԵ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՍԿՅԱՐ ԱՐԺԵ

Ստացվեց այնպես, որ Ստեփանակերտում լինելուս մեկ շաբաթվա ընթացքում կատարվեցին իրադարձություններ, որոնք կարող են արմատապես փոխել արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Ես նկատի ունեմ ոչ թե ԱՄՆ ու Եվրոպայի բարձրաստիճան անձանց այցելությունները տարածաշրջան, այլ լկտի պահվածքը ադրբեջանցի ասկյարների, որոնք դիպուկահար կրակով սպանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի երեք մարտիկների:

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային բանակի կազմավորման առաջին շրջանում, 1992թ. մայիսի 5-ին, առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ստորագրած հրամանով, սկսեցին ձեւավորվել ռազմական ոստիկանության կենտրոնական եւ տարածքային (կայազորային) ստորաբաժանումները։ Արցախյան պատերազմի եւ բանակաշինության հետագա տարիներին ռազմական ոստիկանությունը ծավալուն աշխատանք կատարեց բանակում ծառայողական կարգապահությունն ամրապնդելու, զինծառայողների փոխհարաբերությունները կարգավորելու եւ բազմաթիվ այլ հարցերում։

Ս.թ. մայիսի 4-ից 7-ը Արմավիրի ուսումնական զորամասում անցկացվում է պայմանագրային սերժանտների ավարտական քննությունների հանձնում:
Քննությունների ընթացքում կստուգվեն պայմանագրային սերժանտների գիտելիքները, ունակություններն ու հմտությունները:

Ս.թ. մայիսի 10-ից 14-ը 5-րդ ԲԿ զորամասերից մեկի բազայի վրա կանցկացվի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Ս.թ. մայիսի 24-ից 27-ը Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի զորամասերում կանցկացվի մարտական պատրաստության գործընթացի վերահսկում և հրամանատարներին մեթոդական ու գործնական օգնության ցուցաբերում: Միջոցառման նպատակն է վերացնել մարտական պատրաստության պլանավորման, հաշվառման, անհրաժեշտ փաստաթղթերի մշակման, հավաքների և պարապմունքների անցկացման թերությունները: