Ազգային բանակ
Ապրիլի 18-23-ը մի շարք միավորումների ու զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերջին զարգացումների համայնապատկերի վրա նպատակուղղված էր մեր երկրի պաշտպանունակության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Զորավարժության անցկացումը նախատեսված էր տարվա մարտական պատրաստության պլանով: Առավելագույնս հաշվի էին առնվել հակառակորդի կողմից առկա սպառնալիքները եւ նրա բոլոր հավանական գործողությունները։
Ապրիլի 26-ին ազգային բանակի ուսումնական զորամասերում սկսվեցին ավարտական քննությունները։ Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի կազմավորած հանձնաժողովները շուրջ մեկ շաբաթ կստուգեն կուրսանտների գիտելիքները, որից հետո կկատարվի տեղաբաշխում, եւ երիտասարդ մասնագետները ծառայությունը կշարունակեն մարտական զորամասերում։ Կուրսանտների ստացած գնահատականները կկարեւորվեն ինչպես նրանց տեղաբաշխման, այնպես էլ զորամասերի գործունեության գնահատման ժամանակ։
2010թ. ընթացքում փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը ցուցաբերեց բարձր առաջադիմություն եւ պարգեւատրվեց «ՀՀ ԶՈՒ լավագույն տանկային զորամաս» պատվո դրոշով։
Այցելելով տանկիստներին՝ մենք հետեւեցինք մեքենավարման եւ կրակային պատրաստության ցուցադրական պարապմունքի ընթացքին, զրուցեցինք հաջողության գործում առավել մեծ ներդրում ունեցող զինծառայողների հետ։
Փոխգնդապետ Զ. Դավթյանը հրետանային զորամասի շտաբի պետն է։ Նա ծնվել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, Զ. Դավթյանն ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության եւ ազգային բանակի զորամասերից մեկում նշանակվել դասակի հրամանատար։ Զ. Դավթյանը սովորել է Ռուսաստանի Դաշնության զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում։
Չկա ավելի գեղեցիկ ու ոգեշունչ պատկեր, քան արծվենի հայացքը հպարտորեն հեռուն պարզած հայ զինվորը՝ անհողդողդ կանգնած Մասիսների կապտամանուշակագույն ֆոնին… Իսկ արեվի շողերը փայլկտում, ուրախ խաղում են նրա ուսադիրների, զինվորական տարբերանշանների եւ երկաթյա ձեռքի հետ ամուր ձուլված զենքի վրա։ Այդ անմոռաց պահի ականատեսն եմ եղել տարիներ առաջ, երբ դիմավորում էինք օտարությունից տուն դարձող Զորավար Անդրանիկի աճյունը։ Հիրավի, վեհաշուք ու խորհրդավոր տեսարան։ Թերեւս այսպես 1500 տարի առաջ հայերը Արարատյան դաշտում դիմավորել են հայ գրերը հայրենիք բերող Սահակ Պարթեվին ու Մեսրոպ Մաշտոցին…
Նա, ով մեկ անգամ համարձակվում է թռչել, այլեւս երբեք չի կարողանում մոռանալ այդ զգացողությունը: Այդպես եղավ եւ Քրիստինե Իլիկչյանի պարագայում. նա ավելի քան քսան տարի առաջ` 14 տարեկանում, կատարեց իր առաջին թռիչքը պարաշյուտով: Ինչպե՞ս նա հայտնվեց երկնքում: Մի անգամ դպրոց էր եկել պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի հրահանգիչներից մեկը եւ աշակերտներին առաջարկել, որ սովորեն թռչել: Թեպետ Քրիստինեն երկու տարով փոքր էր թռչելու համար թույլատրելի տարիքից, որպես նման ցանկություն արտահայտած միակ աղջկա՝ նրան թույլ տվեցին: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցեց բազում մրցումների: Ավելի քան 1800 թռիչք է կատարել, սակայն ամենահիշվողը առաջինն էր, քանի որ առաջին անգամ կյանքում հայտնաբերեց, որ մի տարածության մեջ է, ուր բռնելու տեղ չկա.
Մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Վահրամ Օհանյանը ծնվել է Հադրութում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտ։ 1987-89թթ. Վ. Օհանյանը ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։ 1993-ի ապրիլ ամսից ծառայության է անցել պաշտպանության բանակում եւ մինչեւ հրադադարի հաստատումը, մասնակցել է զորամասի բոլոր մարտական գործողություններին։ Ծառայության ընթացքում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: Սովորել է Ռուսաստանի Դաշնության համազորային ակադեմիայում։