Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԵՐՐՈՐԴ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես Կոսովոյում, Իրաքում, այնպես էլ Աֆղանստանում մեր խաղաղապահները շարունակում են հաջողությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, բարձր պահել հայ զինվորականի, հայոց ազգային բանակի հեղինակությունը։ Հունվարի տասնվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնեց այդ երկրի զինուժի կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատրաստ հայկական երրորդ ստորաբաժանումը։

Հայկական խաղաղապահ բրիգադը էապես բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունը։ Մեր զինված ուժերը ռազմաքաղաքական մեծ կառույցի՝ ՆԱՏՕ-ի համար դարձան գործընկեր։ Մենք վերածվեցինք խաղաղություն ապահովող երկրի։  Զորախումբը առանձնանում է իր մարտունակությամբ ու կազմակերպվածությամբ: Տարբեր պետությունների ռազմական բազաներում մշտապես մասնակցում է բազմազգ ուժերի զորավարժությանը եւ բարձր պահում մեր բանակի հեղինակությունը։

Հայկական խաղաղապահ բրիգադը էապես բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունը։ Մեր զինված ուժերը ռազմաքաղաքական մեծ կառույցի՝ ՆԱՏՕ-ի համար դարձան գործընկեր։ Մենք վերածվեցինք խաղաղություն ապահովող երկրի։ Զորախումբը առանձնանում է իր մարտունակությամբ ու կազմակերպվածությամբ: Տարբեր պետությունների ռազմական բազաներում մշտապես մասնակցում է բազմազգ ուժերի զորավարժությանը եւ բարձր պահում մեր բանակի հեղինակությունը։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Դեկտեմբերի 24-ին մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության եւ ԶԾ անվտանգության ապահոման վարչության 2010թ. ուսումնական տարվա հաշվետվությունը, որին մասնակցում էին վարչության բաժինների պետեր ու մասնագետ սպաներ, զորամիավորումների եւ զորամասերի զորքերի ծառայության կազմակերպման պատասխանատուներ, շտաբների պետեր։

ՓԱՌՔԻ ՈՒ ՊԱՏՎԻ ԱՐԺԱՆԻ

Տարեվերջի ամփոփիչ ստուգումները ցույց են տվել, որ գնդապետ Ա. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասը պատրաստ է կատարելու իր առջեւ դրված մարտական առաջադրանքը։ Զորամասում ավարտվել են համալրման եկած անձնակազմի ընդունումն ու հանդերձավորումը, փաստաթղթային տնտեսության, նյութատեխնիկական բազայի, զինծառայողների ունեցվածքի համալրումն ու թարմացումը, ինչպես նաեւ կուլտուր-մասսայական ժամանցի սենյակների կահավորումը։

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2010թ. ուսումնական տարին փոխգնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասում համարվում է հաջողված։ Որպես ձեռքբերում առաջին հերթին նշվում են ծառայողական կարգապահության բարձրացումը եւ պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը։ Անդրադառնալով մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը՝ հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Առաքելյանը նշեց, որ 2010թ. ապրիլին զորամասը քննություն հանձնեց գլխավոր ռազմական տեսչությանը եւ արժանացավ «լավ» գնահատականի։

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունվարի 11-ին ազգային բանակում սկսվեց նոր ուսումնական տարին, իսկ մինչ այդ հունվարի 8-ին պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի վարչությունների, ծառայությունների եւ բաժնի ղեկավար կազմերի, մասնագետ սպաների, զորամասերի հրամանատարների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նոր ուսումնական տարվա խնդիրներին, նշեց, որ ազգային բանակի շինարարությունը շարունակվելու է «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, իսկ 2011թ. հայտարարվում է մարտական վարպետության բարձրացման տարի։

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, այնուհետեւ պաշտպանական դիրքեր։ Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին։