Ազգային բանակ
Հայտնի է, որ քիմիական զենքն առաջին անգամ օգտագործվել է մոտ հարյուր տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների կողմից մշտապես պայքար է տարվել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար մահացու այդ զենքի արտադրության, պահպանման եւ օգտագործման դեմ։ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զենքերից ապահովագրված չեն ո՛չ զորքերն ու զինվորական ստորաբաժանումները եւ ո՛չ էլ քաղաքացիական բնակչությունը, մանավանդ այսօր, երբ աշխարհում մոլեգնում է ահաբեկչությունը։
Ժամանակակից տանկը ցամաքային զորքերի գլխավոր հարվածային ուժն է։
Արցախյան ազատամարտի օրերին տանկը օգտագործվեց հայկական զինված ուժերի զարգացմանը, ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ: Սկզբում լավագույն դեպքում մեկ-երկու միավոր էր ամեն շրջանում լինում, հետո սկսվեց տանկերի կիրառումը դասական եղանակով: Այդ օրերի մեր տանկիստների սխրանքներն է հավերժացնում Շուշիի մոտ տեղադրված տանկի հուշարձանը: Հայկական կանոնավոր բանակի ստեղծմանն ու կայացմանը զուգահեռ սկսվեց տանկային ստորաբաժանումների, ուսումնական կենտրոնների ստեղծումը:
Սահմանային հենակետի դիրքերից մեկի նկատմամբ ոտնձգություն կատարած թշնամուն վնասազերծելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 6-ին պարգեւատրեց երեք զինծառայողի: Գումարտակի հրամանատար մայոր Գ.Գրիգորյանն արժանացավ «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ.Գեղամյանը՝ «Անդրանիկ Օզանյան», իսկ պայմանագրային զինծառայող շարքային Ս.Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին. Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1997թ.` Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, ՀՀ զինված ուժերում է 1994 թվականից: 2007 թվականից […]
Տանկի հրամանատար սերժանտ Հրաչիկ Սարգսյանը, մեխանիկ-վարորդ կրտսեր սերժանտ Արտակ Մելիքսեթյանը եւ նշանառու-օպերատոր շարքային Տարոն Առաքելյանը հաղթել են տանկիստների համաբանակային մասնագիտական մրցույթում եւ ճանաչվել ՀՀ զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմ։ Տղաները խրախուսվել են տասնօրյա արձակուրդով։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ կառավարական եւ գերատեսչական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր: Միջոցառումն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով եւ պետական դրոշի ներսբերմամբ:
2010թ. մարտական առաջադրանքների կատարման արդյունքում երկրորդ տարին անընդմեջ ավիացիայի լավագույն զորամաս ճանաչվեց եւ երկրորդ անգամ «ՀՀ ԶՈՒ ավիացիայի լավագույն զորամաս» պատվադրոշով պարգեւատրվեց գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ուղղաթիռային զորամասը։
Սովորաբար որեւէ բարձունքի, հաջողության հասնելը, մրցանակ նվաճելը ավելի հեշտ է, քան ձեռքբերումը պահպանելը։ Ուղղաթիռների օդաչուներին մի քանի տարի չէր հաջողվում առաջինը լինել, բայց նրանք չէին ընկճվում։ Գնդապետ Սիանոսյանը վստահ էր, որ անվտանգության կանոնների պահպանման եւ ծառայողական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները, առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերվող խոհեմությունը, ուսուցման համար հատկացված ժամանակի ճիշտ օգտագործումը տալու են սպասված արդյունքը։