Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԸ

2010թ. մարտական առաջադրանքների կատարման արդյունքում երկրորդ տարին անընդմեջ ավիացիայի լավագույն զորամաս ճանաչվեց եւ երկրորդ անգամ «ՀՀ ԶՈՒ ավիացիայի լավագույն զորամաս» պատվադրոշով պարգեւատրվեց գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ուղղաթիռային զորամասը։
Սովորաբար որեւէ բարձունքի, հաջողության հասնելը, մրցանակ նվաճելը ավելի հեշտ է, քան ձեռքբերումը պահպանելը։ Ուղղաթիռների օդաչուներին մի քանի տարի չէր հաջողվում առաջինը լինել, բայց նրանք չէին ընկճվում։ Գնդապետ Սիանոսյանը վստահ էր, որ անվտանգության կանոնների պահպանման եւ ծառայողական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները, առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերվող խոհեմությունը, ուսուցման համար հատկացված ժամանակի ճիշտ օգտագործումը տալու են սպասված արդյունքը։

Ապրում էինք Ադրբեջանի Իսմայիլի շրջանի հայկական Նորաշեն գյուղում։ Ծնողներս մանկավարժներ էին, դասավանդում էին գյուղի միջնակարգ դպրոցում։ Ես դպրոցական էի։ Ադրբեջանցի երեխաների կողմից թշնամանք միշտ զգում էինք, սակայն մեր մեծերը, մեր դպրոցի մանկավարժները մեզ այնպես էին դաստիարակել, որ միշտ կարողանում էինք պահել մեր արժանապատվությունը։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես դպրոցական էի։ Ադրբեջանցիների թշնամանքը դարձավ բացահայտ։

Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծառայության պետ փոխգնդապետ Գ. Աբրահամյանը, զորամասի բաժանմունքի պետ մայոր Ա. Մխիթարյանը եւ բաժանմունքի սպա կապիտան Բ. Հարությունյանը զորամասի «հին տղերքից» են։ Ազատագրական պայքարից հետո նրանք իրենց ծառայությունը շարունակում են հայոց բանակում։ Փոխգնդապետ Գ. Աբրահամյանի անունը գրված է զորամասի Պատվո գրքում։ Պարգեւատրվել է «Արիության», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՍԿԻԶԲ

Ուսումնական փուլի այս շրջանում ավելի շատ ժամանակ է հատկացվում տեսական պարապմունքներին, որոնք անցկացվում են մասնագիտացված լսարաններում։ Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասը նախկինում չուներ կեցության, հանգստի եւ ուսման կազմակերպման համար բավարար պայմաններ։ Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ նորակառույց երկհարկանի զորանոցի եւ ճաշարանի բացման եւ շահագործման արարողությունը, որին մասնակցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ փառապանծ տարեդարձի առիթով մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայազգի բոլոր զավակներին, մեր բանակի քաջարի զորահրամանատարներին, սպաներին, արիասիրտ զինվորներին եւ բանակի հոգեւոր սպասավորներին: Ժողովուրդների կյանքում կան սրբություններ, ժողովուրդների հոգու մեջ կան խարսխված զգացումներ, որոնք ապրում են այնքան, որքան այդ ժողովուրդն է ապրում: Մեր ժողովրդի գերագույն զգացումների ծնունդն է Հայոց բանակը:
Փառք Աստծո, որ Հայաստանում եւ Արցախում հայ ժողովուրդն այսօր ազատ եւ խաղաղ երկնքի ներքո է ապրում, որ այսօր առ Աստված խնկաբույր աղոթք է բարձրանում Գանձասարի Սուրբ Հովհաննես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներից. որ այսօր հայորդին ազատ կարողանում է գնալ Դադիվանք եւ իր սրտի աղոթքն ուղղել առ Աստված:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ, վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալով`անձնուրաց արարքի համար. միայնակ երկու զինվորի հանել է ականապատ դաշտից: Մեր ընտանիքում զինվորական էր պապս, ես շարունակում եմ զինվորականի գործը, հետեւելով նրա խորհրդին` լինել նվիրված ընտանիքիս, հայրենիքիս: Յուրաքանչյուր սպա պարտավոր է նաեւ հավատարիմ ու նվիրված լինել իր կոչմանն ու սկզբունքներին: Մեր բանակի տասնիննամյակն է, փորձությունների մի դժվար ճանապարհ հաղթահարված է նվիրյալների շնորհիվ, եւ մեր պարտքն է լինել արհեստավարժ ու կարգապահ՝ կայացած բանակի հզորացումը ապահովելու համար: Պետք է հիշել, որ անհաղթահարելի դժվարություններ չկան, իսկ մենք ուժեղ ենք եւ կազմակերպված, վճռական` անառիկ պահելու սահմանը, պաշտպանելու մեր տասնիննամյա ձեռքբերումը:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Երբ բերնեբերան մեզ հասավ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող որդուս՝ Վաչագանի՝ ԼՂՀ կառավարության պարգեւին արժանանալու լուրը, անակնկալ ուրախությունից ու երջանկությունից խենթացած, շտապեցինք նրա մոտ՝ շնորհավորելու։ Զորամասի հրամանատարը բարի գտնվեց եւ մի քանի ժամ մեր որդու հետ անցկացնելու հնարավորություն տվեց, որը, սակայն, մեզ ընդամենը մի քանի ակնթարթ թվաց։ Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ ակնթարթներն էին… Եվ ես երեք անգամ օրհնեցի այն օրը, որ ես ծնվեցի, աշխարհ եկա։ Առաջին անգամ փառք տվեցի Աստծուն, երբ Վաչագանս ցույց տվեց ԼՂՀ նախագահի հրամանագիրն ու բացեց «Արիության համար» մեդալի տուփը։ Նայեցի, բայց հուզմունքից թրջված աչքերս բան չտեսան։ Միայն մի բան խնդրեցի՝ մեդալը կախի կրծքին, որ լավ տեսնեմ։ Երկրորդ անգամ՝ երբ մայրը որդուն մի կողմ քաշած ուրախ շաղակրատում էր ու հետն էլ համառորեն հետաքրքրվում, թե ինչի համար է այդպիսի բարձր պարգեւի արժանացել, իսկ նա էլ շատ կարճ պատասխաններ էր տալիս՝ «լավ ծառայության համար, մա՛մ, լավ ծառայության»։