Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ՝ 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով, յուրաքանչյուրին մինչև 28.5 միլիոն դրամի չափով։

«ԼԵՌՆԱԳԱԳԱԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՝ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՎ»

Մասնակիցները հագնելով զրահաբաճկոններն ու սաղավարտները՝ պատրաստվում են զինված ուժերում առաջին անգամ անցկացվող «Լեռնագագաթի հաղթահարում խմբի կազմով» մրցույթին։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Տպավորիչ կեցվածք, գրավիչ համազգեստ, բարձր ինտելեկտ… Նման տպավորություն ես ստանում, երբ հայտնվում ես օդաչուների միջավայրում: Գույներն է՛լ ավելի են խտանում, երբ շփվում ես ռազմական օդաչուների հետ։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ

Մոնթեականները պատվո տողանի են կանգնել վարժարանի շարահրապարակում. վերջին զանգի արարողությունն է։

ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՄՈՒՐ Է, ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ԹԻԿՈՒՆՔԸ

Մարտական հենակետում հրամանատարի տեղակալին ու մեզ՝ լրագրողներիս զինվորական զեկույցով դիմավորեց դիրքի ավագը։ Սերժանտ Վիրաբ Ռուստամյանի զեկույցից հասկացանք, որ հակառակորդի կողմից շարժ չի նկատվել։ Շրջեցինք առաջնագծում:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին շահառուները գործնական ակտիվ պարապմունքներով ու դասերով շարունակում են ամրապնդել մասնագիտական կարողություններն ու հմտությունները: Անցած ամիսների ընթացքում ձեռք բերելով մասնագիտական անհրաժեշտ հմտություններն ու պահանջվող որակները՝ նրանք շուտով կամփոփեն ուսումնառությունն ու որպես կայացած զինվորականներ կստանձնեն մեր երկրի պաշտպանության առաքելությունը: