Ազգային բանակ
Մարտական հերթապահությունից հետո պայմանագրային զինծառայողներ Գեորգի Ղուկասյանը, Վարդան Պետրոսյանը, Գարեգին Ղուլյանը, Միրաբ Ղուկասյանը պատրաստվում էին ընտանիքներով տեսության գնալ Բաբկեն Ղուլյանի նորածին որդուն՝ Նարեկին, որի քառասուն օրը լրացել էր։ Նրանք բոլորն էլ Վարդենիսի Նորաբակ գյուղում բնակություն են հաստատել իրենց ծննդավայր Գետաշենի հայաթափումից հետո, մասնակցել են հայրենի սահմանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Աստիճանաբար հարմարվել են նոր բնակավայրի բնակլիմայական պայմաններին։
Հունվարի տասնմեկին սկսված մարտավարաշարային պարապմունքները շարունակվեցին հաջորդ օրերին։ Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հետեւեցինք երրորդ օրվա՝ զորամասի (գնդի) կազմով անցկացվող պարապմունքների ընթացքին։ Ուսումնական փուլի առաջին օրը հենց այստեղ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Տոնական միտինգի ժամանակ շնորհավորելով անձնակազմին՝ նախարարն այնուհետեւ ծանոթացել էր զինծառայողների կեցության, աշխատանքային եւ ուսման համար ստեղծված պայմաններին, հրետանավորներին կոչ էր արել աշխատել ջանասիրաբար, է՛լ ավելի բարձրացնել մարտկոցների եւ դասակների մարտունակությունը եւ վճռականորեն պայքարել զորատեսակի առաջատարը դառնալու, փոխանցիկ դրոշը նվաճելու համար։
Պայմանագրային զորամասի հրամանատար գնդապետ, Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները մարտական հերթապահություն են կատարում լեռների վրա գտնվող հենակետերում։ -Զորամասի կորիզը մարտական փառապանծ ուղի անցած տղաներն են, որոնք թրծվել են կատաղի մարտերում եւ տիրապետում են տարբեր զինատեսակների։ Տարիների հետ զորամասում բնականոն սերնդափոխություն է եղել՝ վաստակած հանգստի անցնողներին ժամկետային զինծառայությունից հետո փոխարինելու են եկել երիտասարդները։
Ինչպես Կոսովոյում, Իրաքում, այնպես էլ Աֆղանստանում մեր խաղաղապահները շարունակում են հաջողությամբ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, բարձր պահել հայ զինվորականի, հայոց ազգային բանակի հեղինակությունը։ Հունվարի տասնվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնեց այդ երկրի զինուժի կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատրաստ հայկական երրորդ ստորաբաժանումը։
Հայկական խաղաղապահ բրիգադը էապես բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունը։ Մեր զինված ուժերը ռազմաքաղաքական մեծ կառույցի՝ ՆԱՏՕ-ի համար դարձան գործընկեր։ Մենք վերածվեցինք խաղաղություն ապահովող երկրի։ Զորախումբը առանձնանում է իր մարտունակությամբ ու կազմակերպվածությամբ: Տարբեր պետությունների ռազմական բազաներում մշտապես մասնակցում է բազմազգ ուժերի զորավարժությանը եւ բարձր պահում մեր բանակի հեղինակությունը։
Դեկտեմբերի 24-ին մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության եւ ԶԾ անվտանգության ապահոման վարչության 2010թ. ուսումնական տարվա հաշվետվությունը, որին մասնակցում էին վարչության բաժինների պետեր ու մասնագետ սպաներ, զորամիավորումների եւ զորամասերի զորքերի ծառայության կազմակերպման պատասխանատուներ, շտաբների պետեր։
Տարեվերջի ամփոփիչ ստուգումները ցույց են տվել, որ գնդապետ Ա. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասը պատրաստ է կատարելու իր առջեւ դրված մարտական առաջադրանքը։ Զորամասում ավարտվել են համալրման եկած անձնակազմի ընդունումն ու հանդերձավորումը, փաստաթղթային տնտեսության, նյութատեխնիկական բազայի, զինծառայողների ունեցվածքի համալրումն ու թարմացումը, ինչպես նաեւ կուլտուր-մասսայական ժամանցի սենյակների կահավորումը։